Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բա էլ ժամանակ կունենա՞ն իրենց իրական գործով զբաղվելու. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբեմն տպավորություն է, որ Հայաստանը վերածվել է ամենաիսկական Չիկագոյի: Բայց՝ ոչ ժամանակակից, այլ անցյալ դարի 20-30-ականների գանգստերական «ռազբորկաների» Չիկագոյի: Մարդը ելել է փողոց, ծեծելով՝ տվել-սպանել են: 18 տարեկան տղան գնացել է քոլեջ՝ դասի, քաշել մի անկյունում դանակահարել՝ սպանել են: Մի երիտասարդ զույգ, երևի «նախկինների» ժամանակներին խաբվելով, կեսգիշերին վերադառնում էր վերջին կինոսեանսից, ու մեկ էլ՝ աջից են կրակում, ձախից են կրակում, ինչ-որ ավտոներ են «ճռռացնում», իբր այդ ամենը քիչ է, մի հատ էլ՝ «գը-գը՜մփ», նռնակ է պայթում: Մեկ ուրիշ դեպքում մարդուն իր մեքենայի մեջ ծեծում են դաժանաբար, կրակում են: Ու էլի, ու գրեթե ամեն օր...

«Կինո», բայց արդեն լրիվ իրականության մեջ... Կարծում եք, թե ձեզ ի՞նչ ենք նկարագրում: Ինչ-որ երևակայական բա՞ն: Ոչ, ընդամենը միայն վերջին մեկ՝ ոչ լրիվ շաբաթվա լուրերն ենք վերապատմում: Ընդամենը վերջին մեկ շաբաթվա: Երկրում կրիմինալ «բեսպրեդել» է: Կարճ ասած՝ «նյու-վասյուկի»՝ «օլդ չիկագոյական» կոկտեյլ՝ հնդկական մատուցմամբ: Լավ, ինչի՞ մասին է սա խոսում: Իսկ սա խոսում է այն մասին, որ իրավապահ համակարգը իրենց պաշտելի ղեկավար Նիկոլ Փաշինյանի սիրելի կետում է՝ «զրոյական»: Ամեն ինչով՝ զրո:

Ինչո՞վ են զբաղված ոստիկանությունն՝ իր բազմազան ստորաբաժանումներով (ջրային ու ցամաքային պարեկներ, քրեական հետախույզներ, հատուկջոկատայիններ, հա, չմոռանանք՝ «գործտվողներ»), այլ իրավապահ միավորները: Ասել, թե նրանք ոչնչով զբաղված չեն, ճիշտ չի լինի: Փաշինյանի ղեկավարության ներքո ոստիկանությունը, ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն, դատախազություն, ու քննչականն էլ՝ ձեզ փեշքեշ, քիթ սրբելու ժամանակ չունեն: Չենք ծաղրում, լուրջ ենք ասում՝ գերզբաղված են: Բայց... ինչո՞վ: Ասենք: Հո գաղտնի՞ք չէ: Օրինակ՝ օրերով «ֆեյսբուքներում» նստած հետևում են, թե ով ինչ է գրել Նիկոլ Փաշինյանի հասցեին, որպեսզի վրա տան, հարձակվեն այդ մարդկանց վրա, գործեր հարուցեն, ճնշեն, բզկտեն, քարշ տան «քաղմաս»: Էլ ինչո՞վ են զբաղված: Զբաղված են ընդդիմադիր գործիչներին ճնշելով: Զբաղված են քաղաքական գործեր «կարելով»:

Զբաղված են Նիկոլ Փաշինյանի անձնական ու քաղաքական շահերը սպասարկելով... Այ, թե ինչով են զբաղված Փաշինյանի իրավապահները: Բա կարծում եք՝ հե՞շտ է: Էլ ժամանակ կմնա՞ իրենց գործով զբաղվելու համար: Հաջորդ խնդիրը, ինչի մասին խոսում է առկա վիճակը: Երկրում պետական իշխանությունը սաստիկ թուլացած է: Մշտական ստախոսության, թշնամու շահերի սպասարկման, ոչ ադեկվատ ու ոչ նորմալ դրսևորումներով, ինչպես նաև մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ օրվա իշխանությունը երկրում ոչ մի հեղինակություն չունի, ոչ մի բանի վրա իրական ազդեցություն չի կարողանում ունենալ, ոչ մի վստահություն ոչ մեկին չի ներշնչում: Ինչ-ինչ, բայց իշխանության թուլությունն ու իրավապահ մարմինների՝ «քաղաքական ժանդարմերիայի» վերածվելն ամենից արագ ու ամենից խորը զգում են քրեական տարրերը, քրեական արարքների հակված շրջանակներն ու անձինք:

Ավելին, երբ երկրում կառավարման առումով խայտառակ ու ապօրինի իրավիճակ է, յուրաքանչյուրն իր անձնական, կենցաղային, խմբակային հարցերը փորձում է լուծել իր իմացած եղանակներով ու միջոցներով: Էհ, մեկը վարչապետ է, կարողանում է ավտոշարասյունով տրորել-սպանել երիտասարդ հղի կնոջն ու նրա երեխային, որ շուտով պիտի ծնվեր, ու ոչ մի կերպ ոչ մի պատասխանատվության ոչ մեկը դրա համար չի ենթարկվում: Մեկ ուրիշն էլ, այդքան հնարավորություն չունի, բայց կարծում է, որ կարող է, օրինակ՝ կենցաղային հարցը լուծել՝ դանակը դիմացինի փորը մտցնելով, կրակելով: Եվ այսպես շարունակ: Մեկ ուրիշը, որ այլ հանգամանքներում պիտի սրան-նրան խնդրեր, որպեսզի ինչ-որ ակումբում «նիսյա» (ապառիկ) սուրճ կամ գարեջուր կլաներ, հիմա պետական ինչ-ինչ լծակների մոտ է հայտնվել, իրեն ամենատեր ու անպատիժ է կարծում, աջուձախ կրակում է... և էլի՝ այսպես շարունակ: Բացի ոստիկանության՝ «քաղաքական ժանդարմերիա» վերածվելուց, բացի՝ իրավապահ համակարգը մեկ անձի քմահաճույքների սպասարկման տակ դնելուց, այլ հանգամանքներ էլ կան:

Ինչ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, 2018 թվականից սկսած շարունակաբար աճում ու բազմապատկվում է ներհասարակական ատելությունը, չարությունը, ներքին անհանդուրժողականությունը, իրարակերությունը: Դա քարոզվում է պետական ամենաբարձր ամբիոններից ու քարոզվում է առաջնահերթ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների կողմից: Պետական իշխանությունը դարձել է ատելության հուժկու գեներատոր: Այդ մաղձն ու չարությունը, այդ ատելությունը, բնականաբար, բազմապատկվում ու հակադարձվում են և ավելի ու ավելի շատանում: Դա չի կարող երկրում նման խայտառակ վիճակի չհանգեցնել, մանավանդ, քիչ վերը նկարագրված իրողությունների պայմաններում: Ու, ինչպես երևում է, այս չարացածությունը, այս՝ ներսից երկիրն ու հասարակությունը քայքայող ատելությունը հաղթահարելու մի տարբերակ կա. ազատվել ատելության գեներատոր իշխանությունից, որը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ իր անձնական շահի ու սեփական մաշկն անվնաս, աթոռն անսասան պահելու նպատակը: Իսկ դա ոչ մի կերպ չի համընկնում ապրելու և ապագա ունենալու՝ հասարակության շահերի հետ:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն