Հունվարի 27-30-ը Երեւանում կանցկացվի սուսերամարտի երիտասարդական ազգային առաջնություն
ՍՊՈՐՏՀունվարի 27-30-ը Երեւանում կանցկացվի սուսերամարտի երիտասարդական ազգային առաջնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Մադոյանը, առաջնությանը մասնակցության հայտ են ներկայացրել մոտավորապես 100 մարզիկ:
Առաջնությունը հնարավորություն կտա ձեւավորելու այն մարզիկներից կազմված հավաքականը, որը կներկայացնի Հայաստանը սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի փետրվարի 29-ից մարտի 8-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում; Նախատեսվում է, որ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 3- 4 մարզիկներ;
Այնուհետեւ, հավաքականի առաջատարները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 1-10 Ֆրանսիայի Բուժ քաղաքում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



