Մեզ պետք է կամք ու առաջորդություն՝ վերականգնելու մեր ժողովրդի հավատը սեփական ուժերի նկատմամբ. Չալաբյան
ԲԼՈԳՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Միջազգային սոցիոլոգիական «ԳԵԼԼԱՓ» գործակալությունը աշխարհի մի շարք երկրներում ընդարձակ հարցում է անցկացրել, որտեղ ի թիվս այլ հարցերի, հարց է տրվել մասնակիցներին, թե արդյոք նրանք պատրաստ են զենքով պաշտպանել հայրենիքը պատերազմի դեպքում (տես ստորև):
Հայաստանում մասնակիցների 96%-ը դրական պատասխան են տվել, որը բոլոր երկրների մեջ բացարձակ ամենաբարձր արդյունքն է! Այն շահեկանորեն տարբերվում է Ադրբեջանից (88%) և Վրաստանից (83%), և վիթխարի կոնտրաստ է «խաղաղասեր» Ճապոնիայից (9%) կամ Իտալիայից (14%), որտեղ ժողովուրդի մեծ մասը տառացիորեն պատրաստ չի պաշտպանել սեփական հայրենիքը:
Սա մեր ապագա հաղթանակների կարևորագույն գրավականն է: Մենք ունենք երկիրը պաշտպանելու պատրաստ, վճռական ժողովուրդ: Մեզ պետք է կամք ու առաջորդություն՝ վերականգնելու մեր ժողովրդի հավատը սեփական ուժերի նկատմամբ, այսօր պաշտպանելու մեր երկիրը, իսկ վաղն արդեն վերականգնելու մեզնից խլվածը ու մեր հիմնարար մարդկային իրավունքները: Ով հակառակն է մտածում, չի վստահում մեր ժողովրդին, և նրան առաջնորդելու իրավունք չունի:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



