Երևան, 01.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քարակերտի գիշերային ակումբում սպանություն է եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Ավարտվել է 2023թ հուլիսի 3-ին Արմավիր մարզի Քարակերտ գյուղում գործող գիշերային ակումբի դիմաց տեղի ունեցած սպանության, ևս 2 անձի նկատմամբ սպանության փորձի, խուլիգանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Նշված օրը՝ ժամը 05:26-ին, տեղեկություն էր ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վերքերով «Արմավիր» ԲԿ են տեղափոխվել Քարակերտի 3 բնակիչներ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ հուլիսի 3-ին՝ ժամը 00․00-ի սահմաններում Քարակերտում գտնվող գիշերային ակումբ են ժամանել հիշյալ բնակավայրի 4 և Արագածոտնի մարզի Արտենի գյուղի 2 բնակիչ, որտեղ էլ վերջիններիս միջև կենցաղային, անհիմն խնդրի շուրջ վիճաբանություն է սկսվել, որը, րոպեներ անց հարթվել է։

Սակայն, ժամը 3-ի սահմաններում, երբ Արտենիի 23-ամյա բնակիչը գտնվել է ակումբի դռան մոտ, իր հետ մինչ այդ վիճաբանած Քարակերտի բնակիչներց մեկը նրան հրավիրել է դուրս։

Երիտասարդն էլ, գրպանից հանելով մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված սուր կտրող առարկան, մոտեցել է իրեն կանչողին և սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքից մղված, ձեռքում պահած առարկայով, վերջինիս կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է նրա ազդրին, ապա բութ առարկաների ներգործությամբ հարվածներ հասցրել նաև վիրավոր տղամարդու գլխին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Շարունակելով խուլիգանական վարքագիծը, երիտասարդը նույն կռվի ընթացքում հարվածներ է հասցրել նաև Քարակերտի բնակչի 2 ընկերներին, որոնցից մեկը կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքից մահացել է, իսկ մյուսին պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։

Բացի այդ, Արտենիի 23-ամյա բնակիչը համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հիշյալ ակումբում հնչեցրել է հայհոյանքներ՝ խոչընդոտելով ակումբի բնականոն աշխատանքը:

Այդ ընթացքում, Քարակերտի՝ արդեն վիրավոր վիճակում գտնվող բնակիչներից երկուսն իրենց 3-րդ համագյուղացու հետ միասին մահակներով սկսել են հարվածներ հասցնել վերջինիս, ինչի հետևանքով էլ ակումբի տարածքում ծեծկռտուք է սկսվել, որին միացել է նաև 23-ամյա երիտասարդի ընկերը։

Քարակերտցի երիտասարդների և Արտենիից 23-ամյա երիտասարդի ընկերոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հաշտության և գործուն զղջալու հիմքով։

23-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (2 դրվագ), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, 23-ամյա երիտասարդի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Երեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել ԿարապետյանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարները խորհրդակցություն են անցկացրել 44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ Կարապետյանին։Մի շարք վայրերում գազ չի լինի հունիսի 2-ին «Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում «Փոքր Մհեր»․ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ մեծ էկրանին Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհ Ուժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է Գողության դեպքեր․ 35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ են հայտնաբերվել Վաղը շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Իրանն անմիջապես դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում մшրտական գործողությունների ակտիվացման պատճառով. Tasnim Մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր Տրոլեյբուսների հետ կապված նորություն կա «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն«Քո երազանքն այն էր, որ ես զոհվեի։ Բայց ես ապրում եմ, և մենք կհաղթենք». Արեգա ՀովսեփյանՄեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դավթաշենում է«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն ԵՄ֊ին անդամակցելու գինը Արցախի կորուստն էր և դա էր պատճառը, որ ՀԱՊԿ֊ին օգնության համար չդիմեցիր. Արշակ Կարապետյան Կայուն աշխատանքը ընտանիքի բարեկեցության և երեխաների պաշտպանության լավագույն երաշխիքն են. ԶՊՄԿԵվրոպացի չինովնիկները գցել են ՀՀ վարչապետին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է հունիսին Բաքվի և Երևանի միջև կարգավորման հարցով քննարկումների անցկացման մասին Փոքրիկ հարց Փաշինյանի 51 տարեկան դառնալու առթիվ. Մենուա Սողոմոնյան Թույլ չենք տալու 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանցիները մշտապես խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստան վերադառնալու մասին․ Արմեն ՄանվելյանՀայաստանին պետք է ուժեղ ղեկավար․ մենք այլևս չենք նահանջելու. ՀայաՔվեՇղթայական ավտովթար՝ Մասիսում. բախվել է 5 մեքենա Մի՛ թողեք, որ ուրիշները որոշեն ձեր ապագան, եկե՛ք ընտրատեղամաս. ՀայաՔվե Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ. Ավետիք ՉալաբյանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Թող մեր երեխաները մեզանից ավելի խելացի լինեն, մեզանից ավելի լավ ապրեն. Մհեր ԱվետիսյանԻրանը Լիբանանում պшտերազմի շարունակումը համարում է hրադադարի խախտnւմ բոլոր ճակատներում. Արաղչի Սամվել Կարապետյանի օգնությունը բանակին էական ու բազմազան է եղել, բավական օգտակար է եղել. Դավիթ Տոնոյան Փաշինյա՛ն, մենք Արևմտյան Ադրբեջան չե՛նք. Մենք՝ Հայաստա՛ն ենք. Նարեկ ԿարապետյանՄուայթայ․ Կովկասի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականն առաջին տեղը գրավեց թիմային հաշվարկում Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Հայ միլիարդատիրոջ ինքնաuպան առաքելությունը. Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Ինչ սպառնալիք է ներկայացնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը Եվրոպամետ ընտրողները խաբված են և խաբվելու են, եթե չվերանայեն իրենց մոտեցումը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ. Թրամփն Ալիևին հուշագիր է հղել 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման ժամկետը երկարաձգելու մասին Մեր պետության հայկական բովանդակությունը վտանգված է. Էդմոն ՄարուքյանԱյս տարի երեխաների պաշտպանության օրը հունիսի 7-ն է. պաշտպանի’ր երեխաներիդ և թոռներիդ Նիկոլից, թուրքերից, մահից և գաղթից. Արմեն Աշոտյան Առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև․ եղանակն այս օրերին Մերժելով 16-ին՝ մերժում ենք Ալիևին. Արեգա Հովսեփյան Լիբանանում հրադադարը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի առանցքային պայմաններից է․ Իրանի ԱԳՆ Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգանՇնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. Նաիրի Սարգսյան