Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բացահայտեք դավաճան տղամարդկանց՝ ըստ կենդանակերպի նշանի

ԼԱՅՖ

Blog.1in.am-ը գրում է.

Պոտենցիալ դավաճանին բացահայտելը հնարավոր է մի քանի միջոցներով: Կանանց մի խումբ վստահում է սեփական ինտուիցիային, մյուսները` բամբասանքներին, երրորդներն էլ` հորոսկոպին: Ի՞նչ են խորհուրդ տալիս աստղերը` զուգընկեր ընտրելու դեպքում:

izmena-muzha

Խոյի մտքով անգամ չի անցնի դավաճանել սիրելիին, քանի դեռ նա սիրահարված է: Զգացմունքը նրան ամբողջությամբ է կլանում` չթողնելով ոչ մի ազատ տեղ թեթևամիտ սիրախաղի համար: Քանի դեռ նա քեզ ձեռքերի վրա է տանում, նվերներով «ողողում», խոստանում երկնքից  աստղեր բերել, նրա հավատարմությանը կարիք չկա կասկածելու: Իսկ Խոյի դավաճանության մասին ամենահեշտը հենց նրանից էլ իմանալն է: Նա խաբել չի կարողանում և չի սիրում, իսկ դաժան ճշմարտությունը շատ հեշտ է ասում, երբեմն նույնիսկ թաքուն հաճույքով:

Ցուլերն այն տղամարդիկ են, ովքեր չեն հավակնում  Կազանովայի դափնիներին և այնքան էլ հեշտ չեն գլուխները կորցնում: Սակայն չեն էլ շտապում «միակի» ընտրության հարցում: Եթե Ցուլը քեզ չի ուսումնասիրում մանրադիտակով` մանրամասնորեն զննելով քո առավելություններն ու թերությունները, չի հարցնում ամենաաննշան իրադարձությունների մասին, եթե չի հետաքրքրվում ընտանիքիդ և հետագա պլաններիդ մասին, եթե չի ձգտում ցանկացած հարցում խորհուրդ տալ, ուրեմն դու այլևս նրա կյանքի էական մասը չես: Հարկ է նշել նաև, որ ի տարբերություն մյուս տղամարդկանց` Ցուլերը չեն հպարտանում իրենց հաղթանակներով և հատկապես` դավաճանություններով:

hfpoig

Երկվորյակներ. կենդանակերպի այս նշանի տակ ծնված տղամարդկանց անկայունության բացահայտողը հենց նրանց կայունությունն է: Այո, ոչ մի տարօրինակ բան չկա: Հիշիր`  ինչպես է նա վերջերս քեզ ամեն օր զարմացրել` բնավորության նոր գծերը ցուցադրելով, իր աշխարհայացքը արմատապես փոխելով, չհոգնելով կյանքը փոխել ոտքից գլուխ: Եվ հենց այդ ժամանակ է նա քո առջև ամբողջովին բացվել, քեզ է ցուցադրել իր ուրախություններն ու տպավորությունները: Հենց որ քեզ թվում է, թե քո «մշտական երեխա» Երկվորյակը կայունացել է, տղամարդ դարձել և խելք հավաքել, ապա իմացիր, որ նա արդեն մեկ ուրիշի «մշտական երեխան» է:

Խեցգետնին շատ «դժվարությամբ է տրվում» դավաճանությունը, չէ՞ որ նա շատ է ցանկանում ընտանիքի օրինակելի հայր, հավատարիմ ամուսին և հուսալի զուգընկեր լինել: Բացի այդ, նա գուշակում է` որքան ցավալի է խաբված լինել  և չի ցանկանում տառապանք պատճառել նրան, ում հանդեպ անտարբեր չէ: Եթե ամեն դեպքում նոր համակրանք է առաջանում, նա կասկածում է և սկսում իր համար արդարացումներ փնտրել, ընկերների հետ կիսում է խուճապը, ելք է փնտրում, որը շահավետ կլինի բոլոր շահագրգռված կողմերի համար, և մեծ վարպետությամբ կատարվածի ողջ պատասխանատվությունը ուրիշի ուսերին կգցի:

Առյուծը չի կարողանում թաքցնել դավաճանությունը, քանի որ իր յուրաքանչյուր ընտրյալով նա սովոր է և հպարտանալ, և պարծենալ: Նա ի վիճակի չէ զսպել իրեն հանդիսավոր միջացառումներին չներկայանալ հերթական կնոջ հետ, հմայվել նրա գեղեցկությամբ, ինչպես իր քաջության համար տրված շքանշանի, և չի էլ մտածում այն մասին, որ նախկին սիրելին կարող է իմանալ այդ մասին: Առյուծի անկայունության մասին իրենց պարտքը կհամարեն քեզ հայտնել նրանք, ում ճանապարհին նա կանգնել է: Չէ՞ որ  թշնամիների պակաս այս նշանը երբեք չի զգում:

gXWnKYyzCqI

Կույսի նշանի տակ ծնված տղամարդիկ հայտնի են իրենց կայունությամբ, նրանց գերելն ամենքը չի կարողանում: Սակայն եթե, այնուամենայնիվ, հարցը հասնում է դավաճանության, խաբված կինը հնարավորություն ունի երբեք չիմանալ այդ մասին: Կույսերն առանձնանում են զգուշավությամբ: Եթե Կույսը հանդիպեց այն կնոջը, հանուն որի նա կարող է վտանգի ենթարկել ժամանակով փորձված և սրտին մոտ հարաբերությունները, նա ամեն դեպքում դժվար ցանկանա անել այդ: Եթե նույնիսկ անի էլ, գաղտնիքը կմնա չբացահայտված:

Կշեռքների անկայունությունը հազվադեպ է բացահայտվում, սակայն նրանք հաճախ են ժամանակ անցկացնում 2 և նույնիսկ ավելի կրակների միջև: Այս նշանի տղամարդիկ կարողանում են եթե ոչ կառավարել, այլ առնվազն վերահսկել իրենց զգացմունքները` տալով իրենց ընտրյալներին այն, ինչին նրանք արժանի են, և վերջիններս կարող են երկար ժամանակ չնկատել` իրականում ինչ է տեղի ունենում: Նա հատուկ ջանքեր չի գործադրում  իր դավաճանությունը թաքցնելու համար, սակայն ճշմարտությունը ջրի երես դուրս չի գալիս:  Սա պարադոքս է, որը հավանաբար հնարավոր է դառնում այն պատճառով, որ կշեռքները կարողանում են ստեղծել այնպիսի հարաբերություններ, որոնք ձեռնտու են բոլորին: Խաբեբան կարող է բացահայտվի միայն հանգամանքների անհավանական զուգադիպության հետևանքով:

Շատ խանդոտ կամ զուգընկերոջը այնքան էլ լավ չհասկացող կանայք կասկածում են նույնիսկ ամենահավատարիմ  և չափազանց  բարոյական տղամարդկանց: Բնականաբար, անկախ քեզնից մտածմունքների մեջ կընկնես, երբ մեկ քո գլխին թափվեն վարդի թերթեր, մեկ էլ հանկարծ նախատինքներ տեղան: Կարիճները  բարդ են, և հաճախ իրենք էլ չեն կարողանում գլուխ հանել սեփական զգացմունքներից: Նույնիսկ երբեմն հայտնվում են նրանք, ովքեր ցանկանում են օգնել` անմեղ, դյուրահավատ մարդիկ, ովքեր չեն պատկերացնում`  ինչ բեռ են  վերցնում իրենց ուսերին: Կարիճը դավաճանությունից հետո այնքան խորամանկ է դառնում, որ կարող է ինքն իր պատրաստած  թակարդն ընկնել: Նա խաբեության մեծ ծրագրեր է մշակում, սակայն էմոցիոնալ բռնկման պահին կարող է ինքն իրեն մատնել:

3308

Նույնիսկ ամենալուրջ Աղեղնավորն էլ միշտ փոքր-ինչ անդադար է: Արկածների հանդեպ նրա ծարավն անսպառ է, ռոմանտիկ բնույթի արկածները բացառություն չեն: Դավաճանության դեպքերի մասին նա չի էլ մտածում, այդ պատճառով էլ իրեն մեղավոր չի զգում, ուղղակի այդպես է ստացվել: Մինչ նման հաղթանակ գրանցելն Աղեղնավորը հավանաբար կպատմի ինչ-որ մեկին` ինչ է պատրասվում անել, պարզապես նրա համար, որ իրեն ետ պահեն: Լսելով, որ դրանում ոչ մի բարդ բան չկա, նա անմիջապես կկորցնի հետաքրքրությունը իր առջև դրված առաջադրանքի հանդեպ: Արգելված պտուղն Աղեղնավորին ձգում է միայն այն պատճառով, որ բարձր է կախված. գաղտնիքն այս նշանի ներկայացուցիչների համար չէ:

Այծեղջյուրը երկար ժամանակ ծրագրեր է կազմում և մանրամասնորեն դրանք ուսումասիրում: Դա ռոմանտիկ հարաբերություններին վերաբերում է ոչ պակաս, քան կյանքի մյուս ոլորտներին: Նույնիսկ դեռ շատ ավելի առաջ, քան կինը կնայի նրա կողմը, Այծեղջյուրը կկշռադատի բոլոր «կողմ» և «դեմ»-երը, սեփական կարծիք կկազմի այն մասին, թե ինչպես կդասավորվեն իրենց հարաբերությունները, և ինչպես ինքը պետք է դրանք գաղտնի պահի: Նախքան այլ կնոջ հետ պայմանավորվելը, նա քեզ կսովորեցնի այն փաստին, որ զբաղված է և չի կարող քեզ շատ ժամանակ հատկացնել, նա կգծի զբոսանքների ուղղությունները և կընտրի այն վայրերը, որտեղ կայանալու է ռոմանտիկ հանդիպումը, նա ամեն ինչ է նախատեսում…դավաճան այծեղջյուրին հեշտ է բացահայտելը, քանի որ նա մեկը մյուսի ետևից հիմար սխալներ է գործում` հոգում հասկանալով` ինչի դա կբերի, սակայն գաղտնի հուսալով, որ դրանք աննկատ կմնան:

Ջրհոսը չի սիրում թաքնվել, և եթե ստիպված լինի դա անել, իրեն անհարմար է զգում: Գաղտնի հարաբերություններն այս նշանին հաճույք չեն պատճառում, քանի որ լուրջ ջանքեր են պահանջվում բոլորից դա թաքցնելու համար, իսկ դրանց դիմաց փոխհատուցումը երբեմն ավելի համեստ է լինում, քան Ջրհոսն է սպասում: Բայց, այնուամենայնիվ, հակումը բազմազանությունների հանդեպ հաղթում է, և Ջրհոսը մտերմանում է ինչ-որ կնոջ հետ հենց այն պատճառով, որ նա նման չէ այն մյուսին: Այս նշանի ներկայացուցիչները ճարպիկ դավաճաններ են:

como_dejar_de_ser_la_amante2.jpg

Ձկները լավ գիտեն` ուր են տանում նման երազանքները և գործում են գաղտնի` օգտագործելով իր ողջ երևակայությունը`   իր կասկածելի հերոսությունները գաղտնի պահելու համար:  Այս նշանի տակ ծնված տղամարդը հմայվում է սեփական անսխալականությամբ ` կասկածելով, որ ցանկացած իրեն հանդիպող մարդ` առավել ևս դուք, նրա մեջ արկածախնդիր տղամարդու է տեսնում և դժվար թե ցանկանա նրա հետ լուրջ հարաբերություններ ունենալ:

Հավատարիմ եղեք ինքներդ Ձեզ:

Սա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին