Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սկզբում պատասխանը կլինի դիվանագիտական». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Mk.ru-ն «Հայաստանը նոր դաշնակից է գտել Արևմուտքում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի իշխանությունները նոր գործընկերներ են փնտրում զենք մատակարարելու և հանրապետության անվտանգությունն ապահովելու համար։ Երկրին ամենաակտիվ աջակցությունն են ցուցաբերում Ֆրանսիան և Հնդկաստանը։ Այժմ նրանց մտադիր է միանալ նաև Լոնդոնը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետնախարար Ջեյմս Հիփին խոստացել է պաշտպանել երկիրը «Ռուսաստանից բխող սպառնալիքներից և պատասխան միջոցներից ՀԱՊԿ-ից հանրապետության դուրս գալու դեպքում»։

Mk.ru-ն զրուցել է քաղաքագետ Ալեքսեյ Դզերմանտի հետ այն մասին, թե արդյո՞ք Երևանը կկարողանա այլընտրանք գտնել ՀԱՊԿ-ին, և արդյո՞ք Ռուսաստանը կարձագանքի նման գործողություններին:«Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից աղետ չի լինի, քանի որ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը կարող են ապահովել իրենց անվտանգությունը։ Բայց այդ որոշումը խնդիր է դառնալու հենց Հայաստանի համար։ Երկիրը մենակ է մնալու անվտանգության բոլոր մարտահրավերների հետ, որոնք կան տարածաշրջանում։ Ոչ ոք չի չեղարկել Ադրբեջանի պահանջները, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի հետ առկա խնդիրները։ Երևանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին ամուր հիմք է ստեղծել նրա անվտանգության համար։ Եթե երկիրը որոշի դուրս գալ դաշինքից, ապա խոշոր տերություններից ոչ մեկը նրա դերը չի կատարի: Ավելին, եթե Հայաստանի ղեկավարությունը պահպանի նման տրամադրությունները, ապա դա կարող է պարզապես վտանգավոր լինել։ ՀԱՊԿ-ն ու, մասնավորաբար, Ռուսաստանը կարող են համաձայնության գալ Իրանի հետ, եթե հանկարծ Երևանը սկսի վտանգ ներկայացնել։ Արևմտյան ուժերին տարածաշրջան մտցնելու փորձերը հստակորեն որպես սպառնալիք կընկալվեն թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի կողմից։ Այդ դեպքում հայկական պետության ճակատագիրն աննախանձելի կլինի»,- ասել է քաղաքագետը։

- Ի՞նչ կարող է անել Երևանն այս իրավիճակում։

- Պետք է հասկանալ, որ նման սալտոները վտանգավոր են առաջին հերթին հենց Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Ինձ թվում է՝ չափազանց կարևոր է հարաբերություններ հաստատել տարածաշրջանային ուժերի հետ, և դրանք են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։ Իսկ Արևմտյան Եվրոպայի երկրները շահագրգռված են տարածաշրջանի ապակայունացմամբ:

- Ինչպիսի՞ն կարող է լինել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի արձագանքը, եթե Հայաստանը վերջնականապես դուրս գա դաշինքից։

- Սկզբում պատասխանը կլինի դիվանագիտական։ Հետո կարող են լինել տնտեսական հետևանքներ։ Մի մոռացեք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ կազմակերպությունն է Երևանին ապահովում կայուն տնտեսական աճով։ Դե, իսկ հետո, դա հետագայում կարող է հանգեցնել նաև քաղաքական և նույնիսկ ռազմական արձագանքի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջ