Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պարզվել են Սուրենավանում 7–ամյա բնակչի մահվան պատճառները․ ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում պարզվել են Սուրենավան բնակավայրի 7–ամյա բնակչի մահվան ամբողջական հանգամանքները:

Ավելի վաղ տեղեկացվել է, 2023թ․ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:23-ին, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում հայտնաբերվել է 7–ամյա երեխայի դի:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված օրը` ժամը 08:30-ի սահմաններում, Սուրենավան բնակավայրի միջնակարգ դպրոց գնալու ճանապարհին՝ «Մշակույթի տան» դիմաց, 7–ամյա տղայի և ընկերների հետևից եկել են 5 թափառող շներ: Երեխաները, վախենալով շների հարձակմանը ենթարկվելուց, շների հետապնդումից խուսափելու նպատակով, վազքով փորձել են անցնել մշակույթի տան դիմացի հատվածով, որի ընթացքում 7–ամյա տղայի ոտքը անզգուշաբար սայթաքել է սալիկապատ հատակին, և երեխան, բերանքսիվայր ընկնելով գետնին, գլուխը հարվածել է ճանապարհի եզրաքարին ու մահացել:  

Դեպքի վայրի զննությամբ արնանման հետքեր չէին հայտնաբերվել, տվյալներ են ստացվել այն մասին, որ երեխային որևէ մեկը չի հրել, թափառող շներից փախչելու ընթացքում երեխայի կողքով որևէ մեկը չի վազել, ընկնելիս նրա կողքին որևէ մեկը չի գտնվել:

Հարցաքննվել են վկաներ, երեխայի մարմնի զննությամբ վերքեր և հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ նրա մահը վրա է հասել գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքային այտուցից` փակ, բութ գանգուղեղային և ողնուղեղային համակցված վնասվածքներ ստանալու հետևանքով, որը կարող էր առաջանալ վերը նկարագրված պայմաններում:

Նկատի ունենալով, որ երեխայի մահը այլ անձի գործողությունների հետևանք չէ, այլ մահվան պատճառը դժբախտ պատահարն է, քրեական վարույթը կարճելու որոշում է կայացվել:

Ենթադրյալ հանցագործության կատարմանը նպաստող պայմանների և պատճառների պարզման համատեքստում քննության առարկա է դարձվել նաև բնակավայրում թափառող  շների հետ տարվող աշխատանքների խնդիրը։

Պարզվել է, որ բնակավայրի դպրոցի հետևում առկա է կուտակված աղբ, որի մոտ գրեթե մշտապես թափառող շներ կան։ Դեպքի օրը դրանք գնացել են երեխաների հետևից, և այդ երևույթը եզակի չէ: Կենդանիները հանդիպում են նաև մանկապարտեզում և գյուղի տարբեր հատվածներում, շատ դեպքերում մարդիկ չեն կարողանում տանից դուրս գալ, տարածքում առկա մեծաքանակ շների պատճառով:

Վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պատշաճ կարգով չեն ձեռնարկվել` անհրաժեշտ և հնարավոր միջոցառումներ դպրոցի հետնամասում, հարակից բազմաբնակարան շենքերից կուտակվող աղբը կանոնավոր հեռացնելու կամ այդ հատվածում աղբի կուտակումը չթույլատրելու ուղղությամբ։ Բացի այդ, թեև համայնքապետարանի կողմից թափառող կենդանիների ստերջացման և վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով հայտարարվել է մրցույթ և առկա է հաղթող ճանաչված ԱՁ, սակայն այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները եղել են ակնհայտորեն ոչ բավարար:

Ելնելով վերոգրյալից՝ քննիչը միջնորդագիր է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ բացթողումները և թերությունները վերացնելու, բնակավայրում նշված ուղղություններով աշխատանքը կազմակերպելու, դրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմները կատարելագործելու, ինչպես նաև, ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, իրենց գործառույթների կատարման մեջ թերացած պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու վերաբերյալ։  

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն