Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանվում են քաղաքացու զինհաշվառման տվյալները հստակեցնելու և բուժհետազոտում իրականացնելու համար զինվորական կոմիսարիատ կանչելու ծանուցման ձևերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն սահմանվում են պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում քաղաքացուն զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու և բուժհետազոտում իրականացնելու համար զինվորական կոմիսարիատ կանչելու ծանուցման ձևերը, ինչպես նաև որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցվում են գործող օրենքի նորմերին:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախատեսվում է կատարել հետևյալ փոփոխությունները․

– Համաձայն վարժական հավաքների անցկացման տարեկան պլանի՝ Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը, համապատասխան վարժական հավաքի անցկացման օրվանից առնվազն երկու (ներկայումս՝ մեկ) ամիս առաջ, տարածքային զինվորական կոմիսարիատներ է ուղարկում կարգագրեր, որոնց հիման վրա պահեստազորայինները կանչվում են վարժական հավաքների: Վարժական հավաքների կանչվում են զորամասերին կցագրված (նախորոշված) պահեստազորայինները, իսկ չկցագրված պահեստազորայիններից՝ համապատասխան զինվորական հաշվառական մասնագիտություններ (այսուհետ՝ ԶՀՄ) ունեցողները:

– Այն պահեստազորայինները, որոնք ընտրվել են որպես վարժական հավաքներում պատրաստվելու թեկնածուներ, ծանուցվում են վարժական հավաքի անցկացման օրվանից առնվազն 20 օրացուցային օր առաջ` վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում պահեստազորայինների զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցկացնելու նպատակով (N 1.1 ձև): Պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո` մեկ տարվանից ոչ շուտ:

– Ծանուցման հիման վրա (N 1.1 ձև) զինվորական կոմիսարիատ ներկայացած պահեստազորայինն անցնում է բուժհետազոտում, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու, ինչպես նաև օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կամ «Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պայմաններ չունենալու դեպքերում N 1 ձևի համաձայն տրված ծանուցման հիման վրա ուղարկվում է վարժական հավաքի անցկացման զորամաս` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով: Վարժական հավաքների ընթացքում այն պահեստազորայինների վերաբերյալ, որոնք փաստացի առնչվելու են պետական կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող նյութերին կամ արտադրանքին, օրենքով սահմանված կարգով ձևակերպվում են համապատասխան ձևի թույլտվություններ:

– Հայտարարվող զինվորական վարժանքների կամ զորավարժությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական կոմիսարիատը զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցկացնելու նպատակով պահեստազորայինին ծանուցում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու համար (N 3.1 ձև), որի հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած պահեստազորայինը սահմանված կարգով անցնում է բուժհետազոտում և դրա արդյունքներով անցկացվող միջոցառմանը ներգրավվելու ենթակա ճանաչվելու դեպքում N 3 ձևի համաձայն տրված ծանուցման հիման վրա ուղարկվում է միջոցառման անցկացման զորամաս` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով:

Հավելենք, որ Ձև N 1.1-ն է․

Քաղաքացի __________

Բնակության վայրը _________________

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Դուք կանչվում եք 20 թվականի _______ ____-ից մինչև 20 թվականի _________ ____-ը անցկացվող վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման:
Անհրաժեշտ է 20 թ. ______________-ի _______-ին ժամը ______-ին ներկայանալ ________________ զինվորական կոմիսարիատ հետևյալ հասցեով՝________________________________՝ վարժական հավաքին ներգրավելու նպատակով Ձեր զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցնելու համար:

 

_________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ________________________
(զինկոմիսարիատ) (ստորագրությունը, կոչումը, անունը, ազգանունը)

 

ՍՏԱՑԱԿԱՆ

«____» _______________ 20 թվականին զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստացա՝ _______ :
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

«____» ________ 20 թ.

Ծանուցագիրն էլեկտրոնային եղանակով ուղարկվելու դեպքում ստացականը չի լրացվում:

 

Ձև N 3.1

Քաղաքացի ________________________

Բնակության վայրը ___________________

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Դուք կանչվում եք 20 թվականի _________ ____ -ից մինչև 20 թվականի _________ ____ -ը կազմակերպվող ___________________
(միջոցառման անվանումը)
կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման:
Անհրաժեշտ է 20 թ. ______________-ի _______-ին ժամը ______-ին ներկայանալ ______________ զինվորական կոմիսարիատ հետևյալ հասցեով՝_______________________՝ ____________________
(միջոցառման անվանումը)
ներգրավվելու նպատակով Ձեր զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցնելու համար:

 

_________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ________________________
(զինկոմիսարիատ) (ստորագրությունը, կոչումը, անունը, ազգանունը)

 

 

ՍՏԱՑԱԿԱՆ

«____» __________ 20 թվականին զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստացա՝ ______________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)։

«____» __________20 թ.
Ծանուցագիրն էլեկտրոնային եղանակով ուղարկվելու դեպքում ստացականը չի լրացվում:

 


Նախագծի հիմնավորման համաձայն՝ պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման շրջանակներում վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների կանչվող քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների տրման գործընթացում առաջ են եկել խնդիրներ, որոնք կապված են որոշմամբ նախատեսված ծանուցումների ձևերի բովանդակության հետ, քանի որ փաստացի դրանք պարունակում են բացառապես համապատասխան միջոցառման անցկացման վայր ուղարկելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու պահանջ, սակայն մինչ այդ անհրաժեշտ է լինում միջոցառման կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում քաղաքացիներին հրավիրել զինվորական կոմիսարիատ՝ նրանց զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու և բուժհետազոտում իրականացնելու համար, որի արդյունքում համապատասխան բովանդակությամբ ծանուցման բացակայությունը քաղաքացիների կողմից հանգեցնում է զինվորական կոմիսարիատ չներկայանալու ոչ իրավաչափ գործողությունների, ինչն էլ հետագայում ազդեցություն է ունենում նման քաղաքացիների կողմից օրենքով սահմանված պարտականության չկատարման գնահատման վրա՝ քրեական կամ վարչական պատասխանատվության կիրառման շրջանակներում:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն