Քրեակատարողական ծառայությունը շնորհավորել է ազատազրկված կանանց մարտի 8-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿանանց միջազգային օրվա առթիվ Քրեակատարողական ծառայությունը, Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ, շնորհավորել է բոլոր հայ կանանց, մայրերին, քույրերին, ինչպես նաև այս պահին անազատության մեջ գտնվող կանանց։
Տոնի կապակցությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Հեղինե Մարտիրոսյանը Քրեակատարողական ծառայության պետի անունից շնորհավորել է ազատազրկված կանանց և ծաղիկներ նվիրել` մաղթելով նրանց աննկուն կամք, քաջառողջություն, ինչպես նաև շուտափույթ ազատում, որտեղ կլինեն գնահատված և շրջապատված հարազատների անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



