Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շարմազանովի համար անընդունելի է Բաղրամյան պողոտա այլ դրոշների մուտքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարում Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի ընթացքում այլ երկրների դրոշներ ծածանելը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ նկատել է, որ որոշ մարդիկ ակցիային եկել են այլ դրոշներով, ինչը ճիշտ չի համարում: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ակցիայի ընթացքում պետք է բոլորի համար արժեք լինի և ծածանվի միայն հայկական դրոշը: «Ես նման դեպքերին կպատասխանեմ ժողովրդական ասացվածքով. «Ուրիշի սեղանին թամադայություն մի արա»: Մանավանդ՝ ուրիշի դրոշներով: Այդ սեղանն ունի իր թամադան. դրանք մեր ակտիվիստներն են, մեր քաղաքացիներն են: Եվ պետք չէ պատրաստի սեղանին, որը որոշակի հաջողության է հասել, գալ, այդ սեղանի դիրքը փոխել և ասել՝ այսօրվանից այս սեղանի թամադան ես եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հուլիսի 2-ին Բաղրամյան պողոտա ԵՄ-ի դրոշով գնալը պարզաբանել է նրանով, որ հունիսի 23-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ոչ համարժեք ուժ կիրառելու հայցով երիտասարդները դիմել են Եվրոպական դատարան, Շարմազանովը պատասխանեց. «Դա ընկալումների և տեսակետների խնդիր է: Ես իրեն առողջություն եմ մաղթում, բայց իմ կարծիքը հետևյալն է. եթե կա բողոք, և այդ բողոքը խաղաղ է, ապաքաղաքական է, կարիք չկար այլ դրոշով խառնվել: Այստեղ խնդիրը ԵՄ-ն չէ, ՌԴ-ի դրոշով էլ գնար, Ուզբեկստանի, Ղազախստանի, դա ընդունելի չէ»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ԵՄ-ն արժեքային համակարգ է, մի պետության դրոշ չէ, որ ընդվզեին՝ Շարմազանովը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության եռագույնն է իմ համար ամենամեծ արժեքային համակարգը: Կարծում եմ, նաև իր համար պետք է այդպես լինի, քանի որ երկար տարիներ պայքարել է Հայաստանի անկախության համար»:

Հուլիսի 2-ին ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր թիմի հետ Բաղրամյան պողոտա էր այցելել ԵՄ-ի դրոշներով: Դա ակնհայտորեն դուր չեկավ ցուցարարներին, ովքեր Հայրիկյանին հորդորեցին անմիջապես հեռացնել ԵՄ-ի դրոշները, ինչի արդյունքում նրանց միջև բանավեճ սկսվեց: Երկար բանավեճի արդյունքում Հայրիկյանը հեռացրեց ԵՄ-ի դրոշները:

 

 

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու