Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կայուն զարգացումը ԶՊՄԿ-ի օրակարգի անբաժանելի և կարևոր բաղկացուցիչն է. Արմեն Ստեփանյան

ՎԻԴԵՈ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կայուն զարգացումը համարում է իր օրակարգի անբաժանելի և կարևոր բաղկացուցիչը՝ իր ամենօրյա աշխատանքի մասը համարելով նաև թափանցիկ աշխատելաոճը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 6-ին Երևանում անցկացվեց «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրով կոնֆերանսը:

Կոնֆերանսը մեկ հարթակում էր հավաքել  հայաստանյան տարբեր ընկերությունների՝ քննարկելու առկա խնդիրներն ու ձեռքբերումները:

Կարևորելով թափանցիկությունը՝ ԶՊՄԿ-ն առաջիններից է, որ արդեն 2 տարի անընդմեջ հրապարակում է կայուն զարգացման վերաբերյալ զեկույց:

«Այդ զեկույցում շատ բարձր մակարադակով և համարձակ խոսում ենք թե ձեռքբերումների, թե բացթողումների մասին: Նաև այդ հաշվետվության շատ կարևոր բաղկացուցիչ մաս է պլանների մասին խոսելը: Հաջորդ տարի մենք արդեն հաշվետվություն ենք տալու, թե ինչ է արվել»,-ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը

Կայուն զարգացման համատեքստում կոմբինատի ձեռքբերումները շատ են, սակայն ընկերության ներկայացուցիչն առանձնացրեց մի քանիսը: Առաջխաղացումներ կան կոմբինատի բնապահպանական կառավարման մեջ, թեև համարում են, որ կարող են ավելին ու այդ ուղղությամբ ջանքեր են գործադրում: 

«Փոշու կառավարման մեջ ամբողջությամբ արդիականացվում է մոնիթորինգի սարքավորումը, վերաիմաստավորվում է մոնիթորինգային համակարգը՝ նոր ժամանակակից սարքավորումներով, որոնց կիրառմամբ մենք միայն կարող ենք հպարտանալ»,-ասաց Ստեփանյանը:

Ձեռքբերումներ են գրանցվել կոմբինատում նաև աշխատանքային անվտանգության առումով, մշակութային փոփոխությունները դանդաղ, բայց կայուն տեմպերով գնում են առաջ:

OLD09630.jpg (819 KB)

«Կայուն զարգացումը անկայուն միջավայրի պայմաններում» պանելային քննարկման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգային խնդիրների, վերջին տարիների մարտահրավերների պայմաններում ընկերությունների աշխատանքում առաջացած դժվարություններն ու տրված լուծումները: Կորոնավիրուսից մինչև պատերազմ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքով առաջացած մարտահրավերներ. այս ամենից անմասն չեն մնացել տարբեր ոլորտների ընկերությունները, այդ թվում՝ երկրի թիվ 1 հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, խնդիրները, սակայն, հաղթահարվել են:

 «Ամենավերջին ցնցումը, որ շատ էմոցիոնալ էր, տեղահանման գործընթացն էր սեպտեմբերին, որ հենց մեր մարզով անցավ: ԶՊՄԿ-ն չէր կարող այդտեղ իր դերակատարությունը չունենալ. թե աշխատանքի անհրաժեշտությունը, թե էմոցիոնալ… ինչքան էլ  պատրաստ ես, իմունիտետ ես ձեռք բերում, սակայն այդ օրերին էմոցիոնալ մեծ ցնցումներ ես ապրում: Երևի այդքանն էր հիմա: Դրանից բիզնեսը միայն ուժեղանում է, որովհետև ցանկացած մարտահրավեր նոր հնարավորություններ է ստեղծում, ցանկացած մարտահրավեր ցույց է տալիս, թե որտեղ են բացերը: Եվ կազմակերպություն, որ ունի ճիշտ կառավարման համակարգ, միանգամից ուշադրություն է դարձնում այդ բացերին, կետերին ու շատ արագ իր կառավարման մեթոդներով ու գործիքներով սկսում է հաղթահարել»,-ասաց Ստեփանյանը:

Պանելի շրջանակում քննարկվեց նաև միջազգային փորձը, ընդգծվեց հանքարդյունաբերության ոլորտի ու բնապահպանների միջև երկխոսության կարևորությունը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենը նման քննարկումները շատ կարևոր հարթակ է համարում՝ լսարանին ուղերձները տեղ հասցնելու, ոլորտի խնդիրներից ու ձեռքբերումներից խոսելու և հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ առկա կարծրատիպերը կոտրելու համար: Կոմբինատն իր ամենօրյա աշխատանքի մի մասն է համարում թափանցիկ աշխատելաոճը, իր գործունեության մասին հրապարակային խոսելը: Նկատել են՝ ոլորտը ամենաթիրախավորվածներից է, այսպիսով կարևորում են համայնքի, ժողովրդի հետ բաց ու թափանցիկ խոսելը: Հաղորդակցության տարբեր գործիքների կիրառումը միտված է հանրության շրջանում վստահության վերականգնմանն ու ամրապնդմանը: Ընկերությունում շատ են կարևորում նաև բնապահպանների հետ կառուցողական երկխոսությունը՝ ուշադրություն հրավիրելով իրական խնդիրների, այլ ոչ մտացածին վախերի վրա:

Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթով