Ինչ է տեղի ունենում օրգանիզմում հորանջելու ժամանակ
ԼԱՅՖBlognews.am-ը գրում է.
Մեզանից շատերը հորանջելը կապում են քնի պակասի հետ, սակայն իրականում հորանջելու պահանջը առաջանում է այն ժամանակ, երբ մեր ուղեղը թթվածնի պակաս է զգում: Դա ուղեղի կողմից «շտապ օգնություն» կանչելու նման է, հայտնում է newsyou.info-ն:
Հորանջելը ակտիվացնում է թոքերի ներքևի մասը, որոնք չեն մասնակցում ոչ խոր շնչառության ժամանակ` դրանով պահպանելով շնչառական համակարգի առողջությունը և կանխում է թոքաբորբը: Գիտնականների կարծիքով` հորանջելու օգտակար ֆունկցիաներից մեկն էլ այն է, որ այն ուղեղը պաշտպանում է գերտաքացումից:
Հորանջելը կարելի է օգտագործել որպես թեսթ հոգեկան հիվանդությունների հայտնաբերման համար` կապված տվյալ պրոցեսի վարակիչ լինելու հետ: Այն ավտոմատ պրոցես է, և դա կրկնելու համար խոսակիցը հոգեբանորեն միանում է ձեզ: Եթե դա տեղի չի ունենում, կարող է ազդանշան լինել ադապտացիայի սոցիալական մեխանիզմների խանգարման, օրինակ՝ աուտիզմի կամ շիզոֆրենիայի:
Հորանջելը նաև արթնացնում է ուղեղը: Երկար աշխատանքի կամ գերհոգնածության ժամանակ հորանջելը նման է 1 բաժակ սուրճի:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



