Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պինդ պահեք... շողքը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը վերջին շրջանում ավելի ցայտուն է դրսևորում նշաններ, որոնք բնորոշ են հոգեվարք ապրող բռնատիրական ռեժիմներին և, հակառակը, ոչ մի կերպ բնորոշ չեն «ժողովրդական» կամ «ժողովրդի ընտրյալ» կառավարություններին, ինչպիսին սիրում է առիթ-անառիթ ներկայանալ ինքը՝ Փաշինյանը:

Ասվածի ամենից թարմ ու ցայտուն վկայությունը մարտի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում արձանագրված աննախադեպ (էլի՝ աննախադեպ) խայտառակությունն էր: «Եռաբլուր» էր եկել Նիկոլ Փաշինյանը, ու նրա «պահպանության ծառայության» աշխատակիցները, ոստիկանների հետ համագործակցելով, հրմշտելով ու անշնորհքություն ցուցադրելով, տարածքից հեռացրեցին լրագրողներին:

Ամենից «ցնցողը» այդ ամենի «հիմնավորումն» էր, թե լրագրողները... հավատարմագրված չեն տվյալ «միջոցառումը», այն է՝ Փաշինյանի՝ «Եռաբլուր» այցելելը լուսաբանելու համար: Ու փաշինյանական իշխանության այդ ծառաները անգամ իրենց նեղություն չտվեցին ճշտել լրագրողների տվյալները:

Սա նշում ենք, որովհետև, եթե եղել էր «հավատարմագրում», ինչպես պնդում էին փաշինյանական իշխանության այդ ներկայացուցիչները, ապա պետք է լիներ նաև հավատարմագրված լրագրողների ցանկ՝ լրատվամիջոցների նշումով: Գործնականում Փաշինյանի պահպանության ծառայության աշխատողները խոչընդոտեցին տվյալ վայրում օրինական հիմքով ներկա լրագրողներին՝ կատարել իրենց մասնագիտական պարտականությունը: Առանց հավել յալ պրպտումների էլ պարզ է, որ լրագրողներին «տարածքից հեռացնելը» պահպանության ծառայության աշխատողների «գործատուի»՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքն էր, որն էլ կատարվեց:

«Ժողովրդավարության բաստիոնի», «ժողովրդավարության աշխարհի չեմպիոն», իսկ իրականում պարզապես ոստիկանապետության վերածված Հայաստանի համար դա իսկապես էլ աննախադեպ էր: Առավել ևս զավեշտ է, երբ դա տեղի է ունենում լրագրող համարվող Փաշինյանի իշխանավարման ժամանակ և արվում է նրա իշխանության կողմից: Այն, որ Եռաբլուր մտնելիս էլ կարող են հավատարմագրում պահանջել լրագրողից, ինքնին խայտառակություն է:

Վաղըմյուս օրը հավատարմագրում կպահանջեն բոլոր այն փողոցներով քայլելու համար, որտեղով ենթադրաբար կարող է անցնել Նիկոլ Փաշինյանը: Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա ինքնին ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը արդեն երևի ինքն իր շողքից էլ է, այսպես ասենք, զգուշանում: Պահպանության ծառայությանը հորդորեք, թող պինդ պահպանեն... շողքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից