«Արարատը» ստուգողական հանդիպումներ կունենա Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիային» եւ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ
ՍՊՈՐՏՀունվարի 25-ից փետրվարի 5-ը Սոչիում կայանալիք հավաքի ընթացքում «Արարատը» նախատեսում է անցկացնել 4 ստուգողական հանդիպումներ:
Ֆուտբոլային ակումբի էլեկտրոնային կայքի տեղեկատվության համաձայն, հունվարի 26-ին թիմը Սոչիում կհանդիպի Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիային», որը գլխավորում է հայազգի Ալեքսանդր Գրիգորյանը:
Հունվարի 26-ին «Արարատը» Աբխազիայում կմրցի Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ինչպես նաեւ հայազգի կիսապաշտպան Արթուր Մինոսյանը:
Դեռեւս բանակցություններ են ընթանում եվս երկու ստուգողական հանդիպումների շուրջ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



