Երևան, 24.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայի անակնկալ առաջարկը Հայաստանի իշխանությանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Թուրքական Անթալիայում երեկ մեկնարկած դիվանագիտական համաժողովում նախ քննարկել են Հարավային Կովկասի հարցերը։ Հայ–թուրքական բանակցություններում թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը անակնկալ առաջարկ է արել Հայաստանի ներկայացուցչին, որը, նշենք, չափազանց ուշագրավ շերտեր է պարունակում։ Մասնավորապես, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ Քըլըչը առաջարկել է հանդիպում անցկացնել Երևանում հենց հաջորդ շաբաթ։

Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ օրս 4 հանդիպում են ունեցել։ Վերջինը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսին Վիեննայում, երբ կողմերը պայմանավորվել էին բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, նաև մի շարք այլ քայլեր ձեռնարկել։

Թուրքական կողմը դրանից հետո կրկին անցել էր կոշտ հռետորաբանության, և այդ պայմանավորվածությունները մինչ օրս չեն կատարվել։

Ի՞նչ նպատակ է իրականում հետապնդում Սերդար Քըլըչի առաջարկը, այն է՝ հանդիպում անցկացնել Երևանում։ Բանն այն է, որ Թուրքիան տևական ժամանակ փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացն անցկացնել Երևանում կամ Անկարայում՝ առանց Արևմուտքի կամ այլ երկրների միջամտության։

Հաշվի առնելով քաշային լրջագույն տարբերությունները՝ Թուրքիան օգտագործելու է իր առավելությունները հայկական կողմին նոր զիջումների մղելու համար։ Իսկ բանակցությունները երկու կողմերից վարում են տարբեր կալիբրի գործիչներ, եթե Ռուբեն Ռուբինյանն իր աշխատանքային կարիերան սկսել է միայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո և ընդհանրապես դիվանագիտական փորձ չունի, ապա Սերդար Քըլըչն արդեն տասնամյակներ շարունակ Թուրքիայի առաջատար դիվանագետներից մեկն է, եղել է նաև դեսպան ԱՄՆ-ում, ուստի հանդիպումներն առանց միջազգային միջնորդների, միայն երկու երկրների տարածքում անցկացնելով՝ Թուրքիան լուրջ նպատակներ է հետապնդում։

Զարմանալի չէ, որ Ռուբինյանն անակնկալի գալով այս առաջարկից նշել է, որ այն կքննարկեն երեկոյան՝ հասկանալու, թե ինչպես են շարունակելու բանակցային պրոցեսը։

Սոնա Մանուկյան

Արևմտյան Հայաստանը մեր ժողովրդի հայրենիքն է, բայց մենք տարածքային պահանջներ չունենք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էԵրաշխիք չկա, որ իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ hակառակորդները դա օգտագործելով նոր պահանջներ չեն դնի. Նարեկ Կարապետյան Առեղծվածային մահվան դեպք Ծաղկաձորում«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ «Երկնքում հերթ է`տղերքը լուսե պսակներ ձեռքին, սպասում են լուռ իրենց մայրերին»․ Կարին Տոնոյանը Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան մասին Ծիծեռնակաբերդում լրագրողին թույլ չեն տալիս մոտենալ Աննա Հակոբյանին (տեսանյութ) Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը․ կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները․ Գագիկ Ծառուկյան Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառըՆիկոլ Փաշինյանը Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում է (տեսանյութ)Ջահերով երթը՝ հիշողության, դիմադրության և քաղաքական ուղերձների խաչմերուկում Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊ Մի օր կարդարացնեն Արցախի հանձնումը, մի օր սովորական կհամարեն հայկական հոգևոր և մշակութային կոթողների ոչնչացումը. Աբրահամյան Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. ՉալաբյանԱմերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում Քաղաքացին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալիս հանկարծամահ է եղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է. քաղաքացիների երթը` դեպի «Ծիծեռնակաբերդ»․ ՈՒՂԻՂՀայոց gեղաuպանnւթյան 111-րդ տարելիցն է Մանուկների համար աղոթք Հայ ժողովրդի պահանջատիրությունը չպետք է նահանջի․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Սպերցյանի գոլը «Կրասնոդարին» օգնեց հաղթանակ տոնել «Սպարտակի» դեմ խաղում Ի՞նչ եղանակ սպասել ապրիլի 24-ից 28-ը Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Իսրայելի և Լիբանանի միջև դեսպանների մակարդակով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Սպիտակ տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում Հայտնի բլոգեր Էդգար Համբարձումյանը կոչ է անում ընտրություններին ընդառաջ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման և պետական ծառայողների նկատմամբ ճնշումների դեպքում ահազանգել Ես աշխարհի ամբողջ ժամանակն ունեմ, բայց Իրանը դա չունի. Թրամփ Ջահերով երթի մասնակիցները շուտով կհասնեն Ծիծեռնակաբերդ. տարածքում աննախադեպ թվով ոստիկաններ կան Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղաuպանության տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը Ինտերնետը կարող է սահմանափակվել․ ՌԴ Ագարակում բախվել են «Կամազ»-ը և «Ford»-ը․ կա 1 զոհ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը ջուրը չէ. պոլիկլինիկա Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ի՞նչ է սպասվում քաղաքացիներին․ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Ադրբեջանը տարածաշրջանային քաոսն օգտագործում է ԼՂ–ում քրիստոնեական ժառանգության ոչնչացումն արագացնելու համար. Գևորգյան Պրահա քաղաքում սեփական հայրենիքի 30%-ը ինքնակամ հանձնած պետական գործիչ․ Նարեկ ԿարապետյանՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը․ լուսանկարներ Դիմելու ենք Արդարադատության միջազգային դատարան. Ադրբեջանը ոչնչացնում է մեր մշակույթըԻ հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Փարիզում նշվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին«Ցեղասպանական հակահայությունը 2020-ականներին ակտիվացել է ամբողջ ուժգնությամբ»՝ միջազգային փորձագետներ Անձնագրայիններում արհեստական խոչընդոտների մասին մանրամասնում է «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Նառա Գևորգյանը Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ RTVI-ինԲացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Լուսավոր Հայաստան»