Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Մինաս եկեղեցին անմխիթար վիճակում է. ահազանգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայրաքաղաքի կենտրոնում՝ Հավլաբար թաղամասում գտնվող ևս մեկ եկեղեցի՝ Սուրբ Մինասը, անմխիթար վիճակում է, չնայած այն հանգամանքին, որ 2007 թվականին այս շենքը նույնպես հուշարձանի կարգավիճակ է ստացել։ Հայտնում են Վրաստանի հայ համայնք ՀԿ-ից:

Սուրբ Մինաս եկեղեցին հիմնադրվել է 1790 թվականին, իսկ 1883 թվականի հունվարի 2-ին հին եկեղեցու տեղում կառուցվել է Նոր Երևանցոց Սուրբ Մինասը։

Եկեղեցու ներքին տարածքը բավականին մեծ էր, ինչպես պարզ երևում է նկարներից։ Եկեղեցին ունի երեք մուտք, որոնցից այսօր մնացել է միայն մեկը, որտեղից «իտալական» բակով կարելի է հասնել եկեղեցի (Միսս. Գելատիի Սբ. No 13(30))։

Տարբեր ժամանակահատվածներում անհասկանալի հանգամանքներում ապօրինի շինությունների համար ձեռք բերված թույլտվությունների արդյունքում, եկեղեցու հարավային պատի բացառությամբ, մնացած երեք պատերի երկայնքով շինություններ կան, ինչի արդյունքում տաճարը անտեսանելի է դարձել։

Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցու շենքը օգտագործվել է տարբեր նպատակներով։ 1924 թվականին Թբիլիսիի կենտրոնական գործադիր հանձնաժողովի որոշմամբ եկեղեցին վերածվել է շրջանային ակումբի, իսկ ավելի ուշ եկեղեցու շենքը օգտագործվել է, որպես կարի արտադրամաս, 1990-ական թվականների կեսերից այն ամայի էր։ Չնայած այն հանգամանքին, որ 2007 թվականի հոկտեմբերի 1-ին Սբ Մինաս եկեղեցուն տրվեց պատմական հուշարձանի կարգավիճակ, այն ոչնչով չնպաստեց եկեղեցու պահպանման գործին:

2014 թվականի սեպտեմբերի 19-ին անձրևների հետևանքով փլուզվել է եկեղեցու տանիքը, որից հետո եկեղեցու տարածքը մաքրվել է ավերակներից, սակայն, ցավոք, մինչ օրս տանիքը չի վերականգնվել։ Իորի փողոցի կողմից բակերից մեկի մուտքի դարպասին պահպանվել է հին սալահատակ հատված, որի վրա փորագրված խաչի կեսն է մնացել։

Նշված դարպասից եկեղեցի հասնելը նույնպես անհնար է։

Եկեղեցին առանց հսկողության թողնելու, տարբեր ժամանակաշրջաններում հուշարձանի պատերին խառնաշփոթ շինությունների թույլտվությունների տրամադրման կամ ապօրինի կառուցվածների սեփականաշնորհման հետևանքով, եկեղեցու շենքի հարակից տարածքի բնակվողների միջև արդեն վեճեր են սկսվել եկեղեցու տարածքի համար։ Նշենք, որ եկեղեցին ունի նաև ստորին հարկ։ Նման շինություններում ընդունված է հուղարկավորել եկեղեցու նշանավոր սպասավորին։

Ըստ հարևանների՝ հիշյալ շենքի ներսը նույնպես աղյուսից է, որտեղ տարիներ առաջ խաչի պատկերով հին տապանաքար է եղել։ Ցավոք, ներքևի հարկ հնարավոր չէ հասնել միայն այն պատճառով, որ եկեղեցու պատերից մեկի վրա կառուցված տարածքի սեփականատերը յուրացրել է նաև նշված շենքը, որի համար նկուղի գործառույթ է դրվել։

Բոլորին կոչ ենք անում իրենց պատասխանատվության շրջանակներում ժամանակին ուշադրություն դարձնել այս խնդրին, քանի դեռ ուշ չէ...

Հուսով ենք, որ Վրաստանի կառավարությունը, շարժվելով դեպի Եվրոպա, ճիշտ վերաբերմունք կցուցաբերի պատմամշակութային արժեքների նկատմամբ։

 

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի