Մարդը զարգանում է, երբ գիրք է կարդում․ նոր գաղափարներ, մտքեր են ի հայտ գալիս. Առնո Վարդանյան (տեսանյութ, լուսանկարներ)
ՖՈՏՈՓետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:
Օրվա առթիվ օրենսդիր մարմին էին այցելել Երեւանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Խորհրդարանի հյուրընկալ գրադարանում նրանց դիմավորել, ընթերցանության կարեւորությանն են անդրադարձել ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները:
Միջոցառումն անցել է անկաշկանդ մթնոլորտում։ Պատգամավորներն ու աշակերտները գրքեր են միմյանց նվիրել, ասմունքել Հովհաննես Թումանյանի քառյակներից:
Աշակերտներից Առնո Վարդանյանն իր խոսքում նշել է․
«Մարդը զարգանում է, երբ գիրք է կարդում․ նոր գաղափարներ, նոր մտքեր են ի հայտ գալիս, բառապաշարդ է մեծանում, գիրքը մարդու կյանքում շատ կարևոր դեր ունի»։
Բարձր դասարանների աշակերտները իրենց գրականության ուսուցչուհու՝ ընկեր Գառնիկյանի մասին էին նաև շատ ջերմ և սիրով արտահայտվում՝ շնորհակալ լինելով գրքերի զարմանահրաշ աշխարհի դռները իրենց առջև բացելու համար։
Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են Ազգային ժողովի թանգարանում, ծանոթացել Խորհրդարանի շենքի պատմությանն ու թանգարանի ցուցանմուշներին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»





