Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԳ նախարարները հանդիպելու են և անիմաստ ժամեր վատնեն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները փետրվարի 28-ին և 29-ին հանդիպումներ են ունենալու Բեռլինում, Մյունխենյան եռակողմ հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն։ Հանդիպման մասին տեղեկությունը հայտնել էր Ադրբեջանի արտգործնախարարը՝ միևնույն ժամանակ քննադատությունների տարափ տեղալով հայկական կողմի վրա։ Հայաստանի ԱԳՆ-ից էլ հաստատել էին հանդիպման օրը, նշել, որ հանդիպումը կայանալու է փետրվարի 28-ին և 29-ին։

Օրեր առաջ Մյունխենում Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ հանդիպման ժամանակ էր պայմանավորվածությունը ձեռք բերվել։ Հանդիպումից ընդամենը 2 օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնալիքների հերթական խմբաքանակն է արտանետել՝ հայտարարելով, թե Հայաստանի հետ խաղաղություն չի լինի, եթե Ադրբեջանի բոլոր պահանջները չկատարվեն։

Փաստացի, արտգործնախարարների հանդիպումից առաջ Ալիևն արդեն իր համար ալիբի է ստեղծում այդ հանդիպման արդյունքներից հրաժարվելու, ինչպես նաև հայկական կողմին մեղադրանքներ հասցեագրելու համար։ Փաշինյանը, որ ինքն է հաստատում, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, որևէ կերպ չի արձագանքել անձամբ, կամ այլ պաշտոնյաների միջոցով Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքներին, իսկ Բաքուն ստեղծված իրավիճակում շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը, ընդ որում ուշագրավ կերպով Ադրբեջանին ձայնակցում են նաև թուրքական պաշտոնական շրջանակները, այդ թվում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Քուրթուլմուշը, ով այս օրերին Բաքվում հանդիպումներ է ունենում։

Թուրք-ադրբեջանական տանդեմը հասկանում է, որ Փաշինյանի դիրքերը խախուտ են և փորձում է հնարավոր բոլոր զիջումները կորզել նրանից՝ ըստ էության հնարավորինս թուլացնելով նաև Հայաստանի Հանրապետությանը, և որքան շարունակվում է Փաշինյանի պաշտոնավարումը, այնքան Հայաստանը կորցնում է ոչ միայն տարածքային, այլ նաև ռեպուտացիոն առումով և արվող զիջումները լուրջ հետևանքներ են ունենում։ 

Անահիտ Գաբրիելյան

ՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըՄեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»