Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը ևս բարեկամական վերաբերմունք ունեցող երկրների շարքում է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Մոսկվայում ուշագրավ տվյալներ են ամփոփվել՝ կապված հետխորհրդային երկրներում կոմունիկացիոն ռեժիմների բարեկամական վերաբերմունքի վարկանիշների հետ: Նման հետազոտություն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացնում է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը: Ի դեպ, նշվում է, որ մոնիտորինգի մեթոդոլոգիան և կիրառված տեխնոլոգիաները մշակված են ինստիտուտի կողմից և չունեն իրենց, այսպես ասած, «կրկնօրինակը», այսինքն, աննախադեպ են: Այս տարի հետազոտություններին մասնակցել է ռուսաստանյան և արտասահմանյան ավելի քան 400 փորձագետ՝ կրկնակի ավելի շատ, քան անցած տարի: Իրականացվել է 16 հետխորհրդային երկրներում տեղի ունեցած իրադարձությունների, պաշտոնական փաստաթղթերի, նշյալ երկրների ղեկավարների հայտարարությունների և լրատվամիջոցների մանրամասն վերլուծություն:

Ռուսաստանի հետ բարեկամական կոմունիկացիոն ռեժիմի շարքին է դասվել տասը երկիր՝ Հարավային Օսիա, Բելառուս, Աբխազիա, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան և Հայաստան: Վրաստանը գնահատվել է որպես համեմատաբար բարեկամական, իսկ հինգ երկիր գրանցել է բացասական ցուցանիշներ՝ Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա և Մոլդովա: «Բարեկամության» ցանկում առաջատարը Հարավային Օսիան է՝ 93,5 միավորով: Հայաստանը եզրափակում է տասնյակը՝ 46 միավորով: Համեմատության համար նշենք, որ Վրաստանն ունի 12 միավոր: Հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը երեկ նշել է, թե ինչ հիմնական գործոններ են ազդում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունների վրա, այդ թվում՝ բացասական իմաստով:

Ի մասնավորի նա շեշտել է բևեռացման խորացումը, քաղաքակրթական խորացող տարանջատումը, անդրսահմանային կլաստերավորման համար նոր պայմանների ի հայտ գալը, ռազմական գործոնի ուժեղացումը և այլն:

Ի դեպ, նշենք, որ պրեզենտացիային ներկա են եղել ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետի տեղակալ Անտոն Ռիբակովը, Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Օլեգ Կարպովիչը, ՌԴ սենատոր, Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Նիկոլայ Կոնդրատյուկը, Հասարակության հետ կապերի ռուսաստանյան ասոցիացիայի նախագահ Եվգենի Մինչենկոն, Պետդումայի պատգամավոր Արկադի Սվիստունովը, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի դիտորդ խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ, իրավագիտության դոկտոր Նիկոլայ Գրիբինը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներինԻրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ