Ջոկովիչին գումար են առաջարկել պարտվելու դիմաց
ՍՊՈՐՏԱշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Daily Mail պատմել է, որ Սանկտ Պետերբուրգում 2007-ին կայացած մրցաշարին մասնակցելու եւ առաջին մրցախաղում պարտվելու համար իրեն 200 հազար դոլար են առաջարկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սերբ թենիսիստը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ մերժել է առաջարկը եւ հրաժարվել մասնակցել մրցաշարին:
Ջոկովիչի խոսքերով, իր հետ կապվել են այն մարդկանց միջոցով, ում հետ այդ ժամանակ ինքը համագործակցել է: «Այդ մարդը փորձում էր զրուցել ինձ հետ, սակայն դա նրան չհաջողվեց: Վերջին 6-7 տարում այլեւս նման բան չեմ լսել: Անձամբ ինձ ոչ ոք չի դիմել: Ինձ համար դա հանցագործություն է սպորտում»,- ասել է առաջին ռակետը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



