Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում տեղի ունեցավ օղակների վարժության եզրափակիչը։
Հայաստանն ուներ երկու մասնակից։ Վահագն Դավթյանը նվաճեց բրոնզե մեդալը, Արթուր Ավետիսյանը գրավեց չորրորդ տեղը, հայտնում է news.am-ը։
Ավելի վաղ նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը զբաղեցրել էր 6-րդ տեղը։
Փետրվարի 25-ին հենացատկի եզրափակիչում կմրցի նախորդ փուլի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի Օլիմպիական խաղերի համար:
1
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
2
Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
3
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
ԱՄՆ-ում անօրինական պահվող երեխան վերադարձվեց Հայաստան՝ մորը
5
Արսեն Թորոսյանը` կենսաթոշակների բարձրացման մասին



