Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի բանակը հատկացված ֆինանսական միջոցներին համապատասխան մարտունակություն չունի. «Խազար»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Նավթի գնանկումից տնտեսությունը կաթվածահար Ադրբեջանի իշխանությունն, ինչպես բազմաթիվ բնագավառներում, ռազմական ոլորտում եւս կանգնել է շատ լուրջ խնդրի առաջ. ինչպե՞ս դուրս գալ 10 ռազմական կառուցվածքում ծառայող մոտ 200 հազար զինծառայողների, հատկապես պաշտպանության նախարարության կազմում զորամիավորումներում ծառայող 80 հազարից ավելի զինծառայողների եւ զորամիավորումների ռազմա-տեխնիկական ապահովման համակարգի ճգնաժամից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի, ճգնաժամից նվազ կորուստներով դուրս գալու համար Ադրբեջանի ՊՆ-ը որոշել է վերացնել կամ միավորել նախարարության կազմում գտնվող մի շարք ռազմական միավորումներ, նվազեցնել զինծառայողների աշխատավարձերը, սահմաններում կրկնակի աշխատավարձով ծառայող հազարավոր զինծառայողներին տրվող աշխատավարձն իջեցնել բազային մակարդակի, նվազեցնել հազարավոր պայմանագրային զինծառայողների աշխատ ավարձերը կամ ընդհանրապես կրճատել նրանց հաստիքները, վերացնել զինծառայողների համար նախատեսված լրացուցիչ (արձակուրդի, կենցախային իրերի, 13-14-րդ աշխատավարձերի, նյութական օգնության եւ այլն) վճարները, խիստ նվազեցնել զորավարժանքների, մարտական-մարտավարական վարժանքների թիվը, հետաձգել զինծառայողների բնակարանների շինարարության եւ վերանորոգման աշխատանքները, ընդմիջել նոր զենքերի, ռազմատեխնիկայի եւ սպառազինության գործընթացը եւ այլն:

Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնում է, որ արդեն սկսվել է հիշյալ քայլերի կենսագործումը, հազարավոր զինծառայողների աշխատավարձը նվազեցվել է, վճարումներում լուրջ ընդմիջումներ են ստեղծվել եւ այլն:

Կայքը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ղեկավարությունն աշխատում է հասարակությունից թաքցնել դրությունը եւ արգելում ԶԼՄ-ներին հայտնել այդ մասին:

Ըստ կայքի` եթե «հնարավոր ֆինանսական տնտեսման» վերոնշյալ միջոցառումները կյանքի կոչվեն, ապա Ադրբեջանի զինված ուժերի մարտունակությունը կնվազի, հասարակության մեջ բանակի հետ կապված անորոշություն կստեղծվի. ԶՈւ-ում կմեծանա հանցագործությունների, զինվորներկ մահերի եւ այլ նեգատիվ դեպքերի թիվը:

«Ադրբեջանի բանակի առկա կառուցվածքը շատ ֆինանսներ պահանջող, սակայն, այդ միջոցներին համապատասխան մարտական պատրաստվածություն չունեցող բանակի կառուցվածք է: Բանակը հանդիսանում է ղեկավարության կոռուպցիոն նպատակների կենսագործման բազա: Այստեղ միլիարդներով ֆինանսական միջոցներ են յուրացվում եւ ոչ ոք չի պատժվում: Պաշտպանական ծախսերը գտնվում են կոռուպցիայի եւ կաշառակերության թիրախում: Հակառակ դեպքում` հանրությունը կտեղեկացվեր պաշտպանական բյուջեի ծախսերի մանրամասների, մեծ թվով կասկածելի հարցերի մասին, այդ թվում` հասարակությունից զինծ առայողների մահվան դեպքերը չէին թաքցնվի: Եթե նախկինում պաշտապանական ծախսերը կազմում էին 3 մլրդ դոլարից ավելի, ապա այժմ այն չի կազմում անգամ 2 մլրդ դոլար: Փաստորեն, Ադրբեջանի պաշտպանական ծախսերը մանաթի արժեզրկումից նվազագույնը մեկ միլիարդ դոլար կորցրել է: Պաշտապանական ծախսերի նվազագույնը 50 տոկոսը նախատեսվում էր արտասահմանից ներկրվող զենքերի, ռազմական տեխնիկայի, տարբեր սարքավորումների ձեռք բերման վրա: Ներկայում, նավթի գնանկման հետ կապված նման նպատակներով վճարումների համար բյուջեում լուրջ ֆինանսական դժվարություն է ստեղծվել եւ այդ իրա վիճակը մինչեւ տարվա կեսն ավելի կվատանա: Ադրբեջանի իշխանությունը կանգնել է հերթական լուրջ խնդրի առաջ: Սակայն, այս անգամ խնդիրը միայն նրա խնդիրը չէ, քանի որ բանակը Ադրբեջանի անվտանգության գլխավոր պատասխանատու կառույցն է», -գրում է կայքը:   

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` Ադրբեջանի 2016 թվականի պետական բյուջեում պաշտպանական ոլորտի համար ծախսերը նախատեսված է 1 մլրդ 837 մլն 821,237 հազար մանաթ, ինչը կազմում է ամբողջ բյուջետային ծախսերի 12,6 տոկոսը: 

2015 թվականի պետբյուջեում Ադրբեջանի ռազմական ծախսերը նախատեսված են եղել 3 մլրդ 783 մլն մանաթ, որը կազմում էր 2015 թվականի պետբյուջեի 17,9 տոկոսը:

Minval.az կայքը հայտնել է, որ այս տարվա հունվարի 1-ից Ադրբեջանում զինծառայողների աշխատավարձն արդեն 30-50 տոկոսով նվազեցվել է:

Azadlig.info կայքն էլ հայտնել է, որ Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում արդեն այժմվանից 1,3 մլրդ մանաթ լրացուցիչ պակասորդ է ստեղծվել:

 

Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանիցՉինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ Պայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Իրանը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքները պատերազմի վերսկսման դեպքում ԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին «Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԼույս չի լինելու Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունը կարող է հայտնվել վտանգի տակ. ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են Ճապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ամուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանԻրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան ԱրաբիաՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Սադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներումՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Մահացել է Վարդան Մալխասյանը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են AP. Թրամփը և Ռուբիոն Հունաստանում ԱՄՆ դեսպանի վերաբերյալ որոշում կկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը Կանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico