Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընտրե´ք` կամ պատերազմ, կամ Նիկոլի հրաժարական. երրորդ տարբերակ` այսօր չկա. Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Ընտրե´ք` կամ պատերազմ, կամ Նիկոլի հրաժարական: Երրորդ տարբերակ` այսօր չկա:

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ուզի թե չուզի, գիտակցաբար թե ենթագիտակցաբար` պետք է հասկանա և ընդունի այս ընտրությունը: Ընդ որում` այս երկընտրանքը մեր ժողովրդին պարտադրում է հենց Նիկոլը: Այսօր հայ մարդը կամ պետք է պահի Նիկոլին և զենքը ձեռքին պատրաստվի ավելի սարսափելի պատերազմի, կամ պետք է հեռացնի Նիկոլին և փոխի Հայաստանի անվտանգային շահերի ու ՀՀ իշխանության նկատմամբ, միջազգային հարաբերություններում գոյություն ունեցող ծայրաստիճան վտանգավոր վերաբերմունքը:

Սա առաջին հերթին վերաբերում է ՔՊ խմբակցության անդամներին: Ձեր արնաշաղախ ու հարենադավ մանդատները, որը բացի աշխատավարձից, ուրիշ ոչինչ չի տալիս ձեզ, դարձել է հայ ժողովրդի համար պատերազմի ու խայտառակության քաղաքական հենարան: Ձեր երեխաներին ասելիք չունեք, ձեզ անարգողներին պատասխան չունեք...

Գիտեմ, որ ձեզանից շատերը լավ գիտակցում են այս ամենը, գիտեն, որ հայհոյանքի ու անարգանքի են արժանանում ամենուր, գիտեն, որ բացի փողասեր շողոքորթողներից ու կախյալներից` մյուսներն անիծում են ՔՊ կոչվող խմբակին:

Մտածեք տիկնայք և պարոնայք, քանի որ օրեցօր մոտեցող պատերազմը լինելու է միայն այն պատճառով, որ ձեր Նիկոլն է ՀՀ վարչապետը:

Առաջին հայացքից թվում է թե ի՞նչ կապ ունի Նիկոլը, եթե թշնամին ձգտում է օգտվել միջազգային անկայուն իրավիճակից և հերթական ռազմական ագրեսիայով նոր տարածքներ զավթել Հայաստանից:

Նոր պատերազմի և Նիկոլի միջև կապը կայանում է նրանում, որ նա ամբողջովին ձախողել է Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության ունեցած անվտանգային և ռազմաքաղաքական համատեղ օրակարգերը: Այդ ձախողումները, ինչպես նաև Արցախը հանձնելը Նիկոլն արել է միայն իր կապիտուլյանտ իշխանությունը պահելու հարցում արևմուտքից ստացած խոստման դիմաց:

Մյունխենի անվտանգային համաժողովից պարզ դարձավ, որ Հայաստանի անվտանգությունը հավաքական Արևմուտքին չի հետաքրքրում և վերջինս չի կարող երաշխիքներ տալ:

Խորին հարգանքով ֆրանսիացի ժողովրդի նկատմամբ, սակայն ստեղծված իրավիճակում Ֆրանսիան ևս ի վիճակի չէ աջակցություն և անվտանգային երաշխիքներ տրամադրել Հայաստանին:

Նոր պատերազմից խուսափելու միակ տարբերակը` շուտափույթ իշխանափոխության միջոցով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության և անվտանգային ռազմավարության վերալիցքավորումն է: Հայաստանի դեմ պատերազմը ձեռնտու չէ Ռուսաստանին և Իրանին, սակայն այն քաղաքականությունը, որը վարում է Նիկոլը, ավելի ճիշտ նրա օտարերկրյա տերերը`ուղիղ գծով տանում է դեպի նոր պատերազմ:

Փոխելով կառավարությունն ու վերանայելով մի շարք ռազմավարական նշանակության խնդիրներ` հնարավոր կլինի կարճ ժամանակամիջոցում զսպել Հայաստանի դեմ նոր պատերազմի ռիսկերը և ավելի երկար ժամանակ շահել` Հայաստանի դիրքերն ամրապնդելու համար:

Ինքներդ ձեզ պարզ հարց տվեք.

Նիկոլի հրաժարակա՞ն, թե՞ պատերազմ:

Ինքներդ էլ ձեր երեխաների աչքերի մեջ նայելով պատասխանեք...

Ոչ մեկին մի մեղադրեք գործած առասպելական սխալների ու տիեզերական հիմարությունների համար»:

Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ