Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ջրբաժան, ճամփաբաժան և... «բաժանաջուր». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ճամփա փակելու «փոխանցիկ դրոշը» Վարդենիսից անցել էր Մարտունի: Եթե Վարդենիսում մարդկանց հուզել էր «պասպորտ սեղանի» կամ՝ ոստիկանության անձնագրային բաժնի փակումը, ապա Մարտունիում հուզումները պայմանավորված էին արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելու Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ:

Դե, երևի Փաշինյանը ցանկանում է «հերոսացնել» մարտունեցի «խոպանչիներին», դրա համար էլ նրանց հարկի տակ է դնում: Իսկ մարդիկ էլ չեն գնահատում, որ իրենց ուզում են հերոսացնել: Բողոքում են:

Սա, ինչպես ասվում է, ընթացիկ-լրահոսային շղարշը: Իսկ եթե այդ շղարշը կամ քողը անշտապ բարձրացնենք, ապա կարող ենք նկատել նաև այլ խնդիրներ: Օրինակ՝ կարող ենք նկատել, որ 2021 թվականի հունիսին թե՛ վարդենիսցիների, թե՛ մարտունեցիների մեծ մասը ընտրել է Նիկոլ Փաշինյանին: Հարկավ, հիմա որ այդ նույն ընտրողներին հարցնես, նրանք կասեն, որ չեն ընտրել, որպեսզի իրենց քաղաքում անձնագրային բաժինը փակվի կամ թշնամին գա ու Վարդենիսի գլխին «թառի», չեն ընտրել, որ կառավարությունը նույնիսկ «խոպանչիների» գրպանը մտնի: Կասեն, որ իրենք լավ մտադրություններ ունեին, լավ ցանկություններ, չգիտես, թե է՛լ ինչ...

Մյուս կողմից՝ ծանր մտորումների առիթ է տալիս, որ փողոց դուրս գալու առիթ են անձնագրայինը փակելը, «խոպանչիներին» հարկելը, ձուկ բռնելն արգելելը, մեքենաների մաքսատուրքերի հետ կապված խնդիրները, բայց ոչ այն հանգամանքը, որ Հայրենիքի մի հատված կորցրեցինք, որ Հայրենիքի մնացյալ հատվածն է վտանգի տակ: Բայց սա այլ խոսակցության, այլ նյութի թեմա է:

Ուղղակի այստեղից ձգվեց այլ մտորումների, այլ դիտարկումների քարավանը: Նիկոլ Փաշինյանին 2018-ին չէին ճանաչում շատերը. նույնիսկ նրանք, ովքեր նրա ընտանեկան թերթի մշտական ընթերցողներն էին, չէին կարող ասել, թե ճանաչում են նրան: Քիչ թե շատ ճանաչողները, որոնց թիվը, հասկանալի է, շատ փոքր էր, ասում, զգուշացնում էին, բացատրում էին, որ նրան չի կարելի ոչ միայն երկիր, այլև, առհասարակ, որևէ կառույց վստահել: Ասում էին՝ կործանելու է, աղետի է մատնելու: Հասկանալի է, որ նույնիսկ ճանաչողները չէին կարող պատկերացնել աղետի այսպիսի մասշտաբները, բայց ձախողումների, ավերումների մասին զգուշացնում էին:

Բայց տասնյակ ու տասնյակ հազարավորների, հարյուր հազարավորների՝ էյֆորիայի մեջ ընկած «Նիկոլ վարչապետ» վանկարկումների տակ այդ զգուշացումները հաճախ չէին էլ լսվում: Ավելի ստույգ՝ անտեսվում էին: Սա չենք նշում որևէ մեկին, այսպես ասած, «երեսով տալու» կամ մեղադրելու համար: Ամենևին: Պարզապես հիշեցնում ենք, որ այդպիսին էր վիճակը «թավշահեղափոխական» 2018-ին:

Դե, չէին ճանաչում Նիկոլ Փաշինյանին, չգիտեին՝ ինչերի է ընդունակ, չէին պատկերացնում: Նույն 2018-ին արտահերթ էլ ընտրեցին...

Կարո՞ղ էին մարդիկ սխալվել նույն Փաշինյանի հարցում: Իհարկե: Կարող էին մոլորվել: Այն էլ՝ ինչպե՜ս: Ի վերջո, մարդիկ ինչ-որ բան էին փնտրում, նորություն, արդարություն, էլի բաներ...

Բա՛յց: Դա՝ մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը: Փաշինյանական պարտության, կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրման օրը՝ 2020-ի նոյեմբերի 9-ը, շատ կոնկրետ ու դաժան ջրբաժան է: Այն ջրբաժանը, որ ակնարկել ենք վերնագրում: Ու այն ջրբաժանը, որն անուղղակի ակնարկել էինք նաև էկոնոմիկային նախկին նախարար, այժմ՝ «տնային կալանավոր» Քերոբյանի մասին անդրադարձում:

Մինչև այդ, իհարկե, այլ խնդիր է, շրջադարձելի, «փոշմանելի», ինչ-որ տեղ՝ հասկանալի:

Բայց 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելը, նրան սատարելը, նրան ընտրելը, առավել ևս նրա կառավարության կամ իշխանության մաս կազմելը արդեն շատ կոնկրետ ցուցիչ է, թե ում հետ կամ ինչ երևույթի հետ գործ ունենք:

Բայց նրանք կա՛ն, կա՛ն այդ մարդիկ:

Մարդիկ, որոնք շարունակեցին մնալ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ նա հրապարակավ ուրացավ Արցախը, այն հռչակեց թշնամապատկան:

Մարդիկ, որոնք շարունակեցին մնալ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ նա Արցախը հանձնեց մարդակեր ու հակահայ թշնամու հոշոտմանը, երբ հրաժարվեց պաշտպանել Արցախի հայությանը:

Մարդիկ, որոնք նույնիսկ այդքանից հետո 2021 թվականին քվե տվեցին Նիկոլ Փաշինյանին: Բայց այս թեման առանձին քննելիք է:

Ուրեմն, ինչո՞ւ վերոնշյալ մարդիկ մնացին ու դարձան Նիկոլ Փաշինյանի հենարանը: Ավելին, ինչո՞ւ ոմանք նոր եկան «համալրելու» նրա իշխանությունը: Չգիտեմ, իսկապես անհնար է որևէ ողջամիտ բացատրություն գտնել դրան:

Գուցե փո՞ղը, ի մասնավորի՝ պարգևավճարները, մի քանի օրով կամ մի քանի ամսով ինչ-որ պաշտոն ունենա՞լը, մանդա՞տը՝ հաշվի առնելով նրանց մեծ մասի անցյալը, գուցե վա՞խը, գուցե «մեկ նպատակով շղթայված լինե՞լը», «կոլեկտիվ մեղքի զգացողությո՞ւնը»... Տարբերակները քիչ չեն:

Այ, այստեղ էլ ի հայտ է գալիս ճամփաբաժանը: Այն բոլորիս է վերաբերում, անշուշտ: Բայց հիմա այն ամենից շահ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ մնացած կարծեցյալ «յուրայիններին»: Նրանք պետք է ընտրություն կատարեն: Գուցե դեռ ուշ չէ, չնայած, կրկնենք, մինչ 2020 թ. նոյեմբերի 9-ը այլ է, հետոն՝ այլ...

Եվ մի փոքր էլ՝ «բաժանաջրի» մասին:

Ակնհայտ է, որ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը շանս ունենա: Դա արդեն 3 ու ավելի տարի է ակնհայտ: Փաշինյանը չի հեռանում: Նա որոշել է մինչև վերջ կառչած մնալ վարչապետի աթոռին: Ակնհայտ է, որ բոլոր ոչ իշխանական շրջանակները պետք է միավորեն ջանքերը, պետք է մի կողմ դնեն իրենց բոլոր տարաձայնությունները, որպեսզի կարողանան հեռացնել Փաշինյանին, որը, հենց ընդդիմախոսների, ընդդիմադիրների, պարզապես իրականությունը լիարժեք ընկալողների տեսանկյունից, ուղղակի սպառնալիք է Հայոց պետականության ու հայության հետագայի համար:

Բայց ահա հենց այդ կետում արդեն մի քանի տարի «բուքսավատ» է, այն է՝ տեղապտույտ: Ավելին, ժամանակ առ ժամանակ սկսում են տարաբնույթ քննարկումներ՝ «տիտղոսային ընդդիմությունն այսպես, տիտղոսային ընդիմությունն այնպես» (որտեղից էլ պեղում են նման ձևակերպումներ), «ո՞վ բերեց Նիկոլին», «ո՞վ քվեարկեց խորհրդարանում Նիկոլի օգտին», «ո՞վ կար Հանրապետության հրապարակում», «ո՞վ է ժպտացել Նիկոլի ընտրվելու օրը» և այլն, և այսպես շարունակ:

Կրքեր են բորբոքվում, սոցցանցերում լուրջ դեմքով քննարկումներ են ընթանում:

Այ, դա էլ «բաժանաջուրն» է: Այսինքն, դա այն «ջուրը» կամ դատարկ թեման է, որն ասպարեզ նետելով՝ տորպեդահարվում են միավորման, պայքարելու, արդյունքի հասնելու նախնական իմպուլսները, ավելին՝ խորացվում են տարաձայնությունները, իսկ դա միայն ձեռնտու է իշխանությունից կառչած Փաշինյանին:

Հենց «բաժանաջուրը» մի կողմ դնենք, Փաշինյանից «բաժանվելը» կդառնա «տեխնիկայի հարց»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ