Ադրբեջանի արդյունաբերությունը 17,7 տոկոսով կրճատվել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի արդյունաբերական արտադրանքի նոմինալ արժեքով արտահայտված ծավալը 2015 թվականին կրճատվել է 5,7 մլրդ մանաթով կամ 17,7 տոկոսով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ դա կապված է Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի փոխարժեքը 2015 թվականի փետրվարի 21-ին 35 տոկոսով եւ դեկտեմբերի 21-ին 40 տոկոսով նվազելու հետ:
Ադրբեջանի «ԱզերԹաջ» պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամի հետ կապված այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շտապ խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ: Այսօր արտահերթ նիստ է գումարել նաեւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



