Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իմ ձեռքով գրել և դիակի պարկի վրա ամրացրել եմ ամուսնուս անուն-ազգանունն ու հեռախոսահամարը, հետո` բռնել գաղթի ճամփան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Մեր հայրենիքը սիրելու համար շատ թանկ վճարեցինք»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Հաթերքի բնակիչ Ծովինար Գրիգորյանը։ Նրա ամուսինը՝ Կամո Բաղիրյանը զոհվել է ուղիղ 5 ամիս առաջ, Արցախի դեմ սկսված Ադրբեջանի ռազմական գործողությունների ժամանակ։ Ծովինարի հետամուտ լինելու արդյունքում նրա մարմինը գտնվել է ավելի ուշ և տեղափոխվել Հայաստան։ 

«Մենք ամուսիններով երկար տարիներ ծառայել ենք պաշտպանության բանակում։ Կամոն ավագ լեյտենանտ էր։ 2009 թվականին պայմանագրային հիմունքներով անցել էր ծառայության։ Նախքան 44-օրյա պատերազմը, վերապատրաստվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, վերադարձել Եղնիկներ։ Սիրում էր ռազմական գործը, այդ իսկ պատճառով ծառայում էր առաջնագծային ստորաբաժանումում»,- պատմում է կինը։

Որպես պայմանագրային ծառայող Կամո Բաղրյանը մասնակցել է ապրիլյան քառօրյա մարտերին, իսկ 44-օրյա պատերազմի պատերազմի ժամանակ, լինելով արդեն հրամանատար, նրան տեղափոխել են Հաթերք։ Այստեղ նա ստացել է լեյտենանտի զինվորական կոչում։ Մարտական խնդիրներն ու ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով կատարելու համար, 2022-ին նրան շնորհվել է ավագ լեյտենանտի կոչում։

«Կամոն սիրում էր հայրենիքը, հատկապես Արցախի լեռներն էր սիրում։ Նա շատ փոքր է եղել, երբ Կիրովաբադից նրա ընտանիքը գաղթել ու հաստատվել է Դրմբոնում։ Արմատները Վանք գյուղից են, բայց ամուսնանալուց հետո նա տեղափոխվել էր Հաթերք։ Համատեղ կյանքում ունեցել ենք  2 աղջիկ, մեր բոլոր երազանքները կապված էին նրանց հետ»,- ասում է երիտասարդ կինը։

2023-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ Կամոյին տեղափոխել են Հաթերքի 545 մարտական դիրք։ Այդ բարձունքը ռազմավարական նշանակություն ուներ, ուստի, այդտեղ ռազմարվեստի մարդիկ էին պետք։ Ծովինարին հետո է հայտնի դարձել, որ այդ ուղղությամբ մերոնք թշնամուն հարյուրավոր կորուստներ են պատճառել։ 

«Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան մեր զորամասը տարհանվեց։ Կամոն այդ ընթացքում հասցրել էր խոսել երեխաների հետ, ավելի ուշ նաև ինձ հետ է կապ հաստատել, խնդրել, որ ուշադիր լինեմ, որ երեխաներին ապահով տեղ պահեմ։ Հետո ասել է, որ իր պայմանագրային ծառայողներից մեկի՝ Վանքից Ռոմա Ավետիսյանի ընտանիքի հետ կապ հաստատեմ, փոխանցեմ, որ ողջ է, իր հետ ամեն ինչ կարգին է։ Հաջորդ օրը Հաթերքն էլ է տարհանվել։ Դրանից հետո սկսվել է իմ ընտանիքի մղձավանջը»,- ասաց նա՝ մանրամասնելով այդ օրերի ողջ դեպքերը։ 

Կամոն՝ Ռոմայի հետ զոհվել է սեպտեմբերի 20-ին։ Լուրը Ծովինարին հայտնի է դարձել, երբ նա եղել է Իվանյանի օդանավակայանի տարածքում։ Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո Ծովինարն ամուսնու դիակը դիրքերից տարհանելու համար՝ օրեր շարունակ եղել է ՆԳՆ օպերատիվ շտաբում։

Որոնողական խմբերի վերադարձից հետո այցելել է դատաբժշկական փորձաքննության բյուրո, ուսումնասիրել բոլոր դիակները։ 

«Շատերի դեմքն անճանաչելի է եղել, փորձում էի գտնել մատների, ոտքերի, ականջների, մարմնի դաջվածքի, հագուստի նմանությամբ, մի խոսքով չեմ գտել»։

Մի քանի անգամ տարբեր պատճառաբանություններով ադրբեջանցիները հետ են ուղարկել որոնողական խմբերին։ Սեպտեմբերի 28-ին, երբ Ստեփանակերտը համարյա դատարկ էր, փրկարարները Ծովինարի եղբոր՝ պայմանագրային  Գառնիկ Գրիգորյանի ուղեկցությամբ Հաթերքի լեռներից Ստեփանակերտ են տեղափոխել Կամոյի և իր ընկերոջ՝ Ռոմայի դիերը։

«Բոլոր դիակների մեջ Կամոյի ու Ռոմայի դեմքերը ճանաչելի էր։ Տեղը բարձր էր, պահպանվել էին, հավանաբար ցրտից չէր քայքայվել։ Սպասել եմ մինչև դիահերձել են, իմ ձեռքով գրել և դիերի պարկերի վրա ամրացրել եմ իրենց անուն ազգանուններն ու մեր հեռախոսահամարները, հետո բռնել գաղթի ճամփան։ Օպերատիվ շտաբում ինձ շատ են օգնել ՆԳՆ ծառայողները, բոլոր փրկարարները, առանձնապես՝ Դավիթ Աբաղյանը»,- ասաց Ծովինարը։ 

Կամո Բաղիրյանը հանգչում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 

Ծովինարն այժմ միայնակ է հաղթահարում բոլոր դժվարությունները, հոգում 11 և 13 տարեկան աղջիկների ապրուստը։ 

«ՀՀ Կենտրոնական բանկը մերժել է մեր ընտանիքին հասանելիք 50 հազար դրամական աջակցությունը, քանի որ բանկում ավանդ ունեմ։ Անգամ 114 թեժ գիծ եմ դիմել, պարզաբանել, որ ամուսինս զոհվել է, բայց աշխատակիցն ասել է՝ «ցավում եմ, ոչնչով չենք կարող օգնել», մինչդեռ ասում էին, որ դա զոհված զինծառայողների ընտանիքներին չի վերաբերում»,- հավելեց Ծովինար Գրիգորյանը։

Հունան Թադևոսյան

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն