Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բոլոր հին հաշիվների համար պատասխան կպահանջի. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Svpressa.ru–ն «Փորձագետ. Ալիևի նման պահանջներով Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն գրել» վերնագրով հոդվածում գրում է, որ հայերը շարունակում են պնդել, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման միջազգային երաշխիքներ են պետք, միևնույն ժամանակ՝ հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի Սահմանադրության նախաբանում փոփոխություններ կատարելու մասին բանաձևը՝ «այլապես խաղաղություն չի լինի», հիշեցրել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը svpressa.ru–ի հետ զրույցում: Նա առաջարկել է այդ խիստ հակասական հայտարարություններից պարզապես խճանկար հավաքել։

Հրատարակության զրուցակցի խոսքով, քչերը կարող են դա անել, ուստի, ըստ երևույթին, կան մի շարք հարցեր, որոնք հրապարակային չեն։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ փետրվարի 17-ին Մյունխենում կայացած հանդիպմանը պայմանավորվել են շարունակել աշխատանքը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ «Այստեղ պետք է հարցնել, թե ինչո՞ւ Ալիևը հանկարծ սկսեց այդքան մեծ ճնշում գործադրել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցում։ Իմ կարծիքով, երկու երկրների միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը սկսում է դուրս գալ Ղարաբաղյան հարցի կարգավորման սահմաններից։ Արդեն խոսքը Ղարաբաղի հայկական անկլավի և Հայաստանում ադրբեջանական անկլավի խնդիրների մասին է։ Եվ դա արդեն մեծ աշխարհաքաղաքականության հարց է»,- պարզաբանել է Տարասովը։ Քաղաքագետն ընդգծել է, որ երկու կողմերի համար էլ չափազանց դժվար է խոսել, քանի որ համաձայնագրի սկզբնական տեքստն արդեն իսկ ակնհայտորեն փոխված է, թեև ի սկզբանե անհրաժեշտ էր կատարել հենց այն, ինչ նախատեսված էր։ Այսինքն՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, պայմանավորվել խաղաղության շուրջ, ապա քննարկել սահմանագծումը։ Բայց այդ վերջին կոնկրետ կետը առաջին տեղում դնելն ուղղակի նպատակահարմար չէ:

«Այսօր Ալիևի այդպիսի առաջարկներով Հայաստանին, ըստ էության, պետք է գրել նոր Սահմանադրություն, անցկացնել հանրաքվեներ, բայց Փաշինյանն այլևս չունի մեծամասնություն բնակչության մեջ, նա կարող է պարտվել, և վարչապետի նկատմամբ վստահության ու անվստահության հարցը կմտնի օրակարգ։ Իսկ նա հաստատ դրա կարիքը չունի: Ուստի դա շատ երկար գործընթաց է։ Եվ հարց է առաջանում՝ արդյո՞ք Ադրբեջանը կսպասի։ Կարծում եմ, որ ոչ»,պարզաբանել է փորձագետը։ Տարասովը նաև հավելել է, թե Բաքուն զգում է, որ Ուկրաինայում իրավիճակը փոխվում է հօգուտ Ռուսաստանի։ Իսկ Կովկասում, նկատել է քաղաքագետը, բոլորը հավատում էին, որ Մոսկվան կպարտվի։ Հիմա կա հավանականություն, որ Ռուսաստանի Դաշնությունը կտրուկ կթեքվի դեպի հարավ, «և բոլոր հին հաշիվների համար պատասխան կպահանջի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին