Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊՆ-ն փորձում է կրճատել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների թիվը․ նոր նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության 2018 թվականի որոշումներից մեկում փոփոխությունների կատարելու մասին նախագիծ, որով սահմանվում է զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը։

Նշվում է, որ որոշման նախագծով հստակեցվում են քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները՝ դրանք ճանաչելով որպես զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ քաղաքացիների և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության գործընթացի վերլուծության արդյունքում փաստվել է, որ խնդիրներ են առաջացել ինչպես որոշ հիվանդությունների և ախտաբանական վիճակների մասով ոչ արդյունավետ կարգավորումների, այնպես էլ փորձաքննվողների կողմից իրավիճակի վրա ազդեցություն ունենալու հնարավորության տեսանկյունից։

Քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 1-ին հոդվածում «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն և մտավոր հետամնացության այլ ձևեր, անկախ վարքային խանգարումից» ախտորոշմամբ զորակոչիկները 2022-ի դեկտեմբերին կատարված փոփոխություններից հետո ճանաչվել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի։ Փոփոխությունների արդյունքում «մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների թիվը զորակոչից-զորակոչ ավելացել է, մասնավորապես, եթե 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում նշված ախտորոշմամբ ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, ապա 2022 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում այն կազմել 321։

Նածարարությունից հայտնում են, որ քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 14-րդ հոդվածի համաձայն՝ գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունների (բարորակ և չարորակ), այլ ծավալային գոյացությունների, ինչպիսիք են կիստաները 0,5 սմ և ավելի մեծ չափերի առկայության դեպքում, անգամ առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների, զորակոչիկները ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար և ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից։

«Բշկական կազմակերպությունների՝ արդի սարքավորումներով տեխնիկական հագեցվածության և այդ սարքավորումների կատարելագործմանը զուգընթաց և զորակո­չիկների ու նրանց հարազատների կողմից Կառավարության նշված որոշման պահանջներին տեղեկացված լինելու արդյունքում զորակոչից-զորակոչ ավելանում է նշված ախտորոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների թվաքանակը։ Ընդ որում, նշված ախտորոշմամբ զորակոչիկներին հետազոտելու և փորձաքննելու համար մեծ մասամբ հիմք են հանդիսացել իրենց իսկ նախաձեռնությամբ իրականացված ՄՌՏ հետազոտությունների արդյունքները։ Մասնավորապես, 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների կողմից ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ են ներկայացվել ավելի քան 1400 ՄՌՏ հետազոտության տվյալ, որոնցից 737-ի դեպքում իրականացված առողջական վիճակի հետազոտությունների և բժշկական փորձաքննության արդյունքում զորակոչիկները ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար, իսկ 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում՝ ներկայացվել է ավելի քան 1000 հետազոտության տվյալ և այդ տվյալների հիման վրա իրականացված առողջական վիճակի հետազոտությունների և բժշկական փորձաքննության արդյունքում 220 զորակոչիկ արդեն իսկ ճանաչվել է ոչ պիտանի և օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայության համար»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

Քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 55-րդ հոդվածի համաձայն «գիշերամիզություն»՝ հաստատված և առանց նյարդային, հոգեբուժական կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանիշների ախտորոշմամբ զորակոչիկները 1-ին սյունակի «ա» կետով ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և նշանակվում են ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով։

Նշված կարգով ծառայության ներգրավված զինծառայողները, նույն որոշման պահանջների համաձայն, ծառայության ընթացքում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ անցնում են ռազմաբշկական փորձաքննություն և նրանց մեծ մասն առաջին իսկ փորձաքննության արդյունքում ցանկի 55-րդ հոդվածի 2-րդ սյունակի համաձայն ճանաչվում է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար և վաղաժամկետ արձակվում է պարտադիր զինվորական ծառայությունից։ 2022-ին Կառավարության որոշման մեջ կատարված փոփոխություններից հետո, որի արդյունքում «գիշերամիզություն»՝ հաստատված և առանց նյարդային, հոգեբուժական կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանիշների ախտորոշմամբ պարտադիր ժամկետային զինծառայողները ճանաչվում են ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, էականորեն ավելացել են նաև զինծառայողների մոտ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նշված հիվանդության հայտնաբերման դեպքերը։

«Մասնավորապես, եթե 2022 թվականի ընթացքում արձանագրվել է ընդամենը 10 այդպիսի դեպք, ապա 2023 թվականի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողների մոտ առաջին անգամ հայտնաբերվել է գիշերամիզության 33 հաստատված դեպք, որոնք, ինչպես նաև այդ ախտորոշմամբ օրվա հեշտացված կարգացուցակով ծառայություն անցնող թվով 66 զինծառայողներ վաղաժամկետ արձակվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից։

Վերը նշված խնդրահարույց կարգավորումները բացասաբար են անդրադառնում թե զորակոչի, և թե պարտադիր զինվորական ծառայության կազմակերման գործընթացին, ինչը նաև իր բացասական ազդեցությունն է թողնում ՀՀ պաշտպանունակության ապահովման և ՀՀ զինված ուժերի խնդիրների պատշաճ կատարման վրա»,-նշում են նախագծի հեղինակները:

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

 

AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան