Միրզոյանը և ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչը անդրադարձել են համագործակցության հեռանկարներին
ՎԻԴԵՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի հետ։
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին, ինչպես նաև քաղաքների, համապատասխանաբար մարզերի ու նահանգների միջև համագործակցության հնարավորություններին։
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



