Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Զամմինիստրի», «գործիքների» ու գայլի դուրս թռած աչքերի մասին. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդային տարիներին այսպիսի մի անեկդոտանման պատմություն կար, որ տարբեր բնակավայրեր իրենց էին վերագրում: Ինչևէ, որտեղ եղած կամ չեղած լինելն այստեղ կարևոր չէ: Գյուղամեջում սյանն ամրացված ռադիոբարձրախոսը հաղորդում է, թե՝ այսպես ու այսպես, կաշառք վերցնելու համար այսինչ մինիստրին պաշտոնից հանել են ու բանտարկել: Գյուղացիներից մեկը արձագանքում է. «Վայ, քու յուրդը չբլի, այ մարդ, ախր ինչդ էր պակաս, զամմինիստրի պես ապրում էիր, էլի...»:

Հիմա իսկը էկոնոմիկայի այլևս նախկին նախարար Վահան Քերոբյանինն է: Ամենևին նկատի չունենք, թե Վահան Քերոբյանը թաթախված է կոռուպցիոն բնույթի արարքներում, ինչպիսիք նրան մեղսագրվում են՝ դատելով պաշտոնական լրահոսից ու նրան «տնային կալանքի» ենթարկելու որոշումից: Մենք, ի տարբերություն քպական կարկառունների, հարգում ենք անմեղության կանխավարկածը: Դատ կլինի (եթե իհարկե, բանը դատի հասնի), դատաքննություն կլինի (եթե այն փակ չլինի), կիմանանք:

Ինչ վերաբերում է «զամմինիստրի պես ապրելու» ակնարկին, ապա նկատի ունենք այն, որ Վահան Քերոբյանը, անկախ ամեն ինչից, լինելով հաջողակ բիզնեսմեն, 2020-ի պատերազմից ու փաշինյանական կապիտուլյացիայից հետո համաձայնեց աշխատել ձախողված, պարտության խորհրդանիշ դարձած, ձախորդություն, փորձանք, ավեր բերող Նիկոլ Փաշինյանի հետ, համաձայնեց դառնալ նրա ձևավորած կառավարության առանցքային նախարարներից մեկը, ստանձնեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Այստեղ նույնիսկ խոսքը սոցիալական վիճակի մասին չէ, այլ այն մասին, որ նա ինքն էլ տեսնում էր, որ այդ կառավարության օրերը, պատկերավոր ասած, հաշված են: Համենայն դեպս, Վահան Քերոբյանը պատրանքներ չուներ, և նրա՝ նման ընկալման մասին են վկայում նրա իսկ ձևակերպումները, որ արել է իր հրաժարականի հայտարարության կամ գրառման մեջ: Ահավասիկ, բաց թողնենք հեքիաթային ժանրին պատկանող «գլուխգովանության» հատվածներն ու չզլանանք և Վահան Քերոբյանի հրաժարականի հանրային տեքստի միայն այդ հատվածը մեջբերենք բառացի. «Երբ 2020 թ. նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր»:

Լավ, ամենը կամ շատ ու շատ բաներ դնում ենք մի կողմ, հապա էլ ինչո՞ւ, ավելի ճիշտ՝ հանուն ինչի՞ էիր «արանքը ճղած» ընթանում դեպի մի քանի օրվա կյանք ունեցող կառավարություն, իսկապես՝ մի՞թե «կապիտուլյանտ կառավարության» անդամ լինելը մի առանձնահատուկ գայթակղություն էր, որին անհնար էր դիմադրել:

Հա, ու անխուսափելիորեն, շատերը հենց այս՝ սոցիալ-կենցաղային ընկալման տիրույթում (նորմալ տիրույթ է, ի դեպ) վերծանեցին Քերոբյանի ասածն ու քիչ առաջ մեր նշածի տարբերակով հարցեր ու մեկնաբանություններ շրջանառեցին:

Բայց, մեր կարծիքով, Վահան Քերոբյանի այդ արտահայտությունը ոչ թե սոսկ հիշեցում էր, այլ առաջին հերթին կոնկրետ ակնարկ էր Նիկոլ Փաշինյանին: Ակնարկ էր առ այն, որ, ա՛յ Նիկոլ Փաշինյան, այն օրերին, երբ քո իշխանության օրերը, թվում էր, թե հաշված են, Վահան Քերոբյանը, այլ վահանքերոբյաններ ևս, կանգնեցին քո կողքին, օգնեցին քեզ, որ դուրս գաս ծանր վիճակից ու բունկերից (Օնիկ Գասպարյանի ականջը կանչի), մի խոսքով...

Իսկ հիմա, երբ Վահան Քերոբյանն է հայտնվել անախորժ իրավիճակում, Նիկոլ Փաշինյա՛ն, դու իրեն «փուռն ես տալիս»՝ ժողովրդական բառուբանով ասած:

Հետաքրքրաշարժ ակնարկ է, անկեղծ ասած: Բայց ախր այն ո՞ւմ է ուղղված: Նիկոլ Փաշինյանի՞ն: Լո՞ւրջ:

Այսինքն (չնայած, ի՞նչ «այսինքն», երբ փաստն ակնհայտ է), Հայաստանում կան անձինք, որոնք ամենայն լրջությամբ կարծում են, որ կարելի է Նիկոլ Փաշինյանի հետ «գործ բռնել» ու մնալ անարա՞տ, չանվանարկվե՞լ, չվարկաբեկվե՞լ, «չքցվե՞լ», «փուռը չգնա՞լ»: Ինչպիսի՜ անլրջություն:

Մնում է միայն զարմանալ, թե նման ընկալումային հատկանիշներով Վահան Քերոբյանն ինչպես է բիզնես հիմնել ու այն զարգացրել, այն էլ՝ իր ու իր նախկին շեֆ Փաշինյանի կողմից «բոբոյացված» նախկինների ժամանակ:

Հարցը, սիրելի ընթերցող, ամենևին էլ Վահան Քերոբյանի անձը չէ՝ առանձին վերցրած: Նրա անձը հիմա առաջին հերթին Փաշինյանի քննչական կոմիտեին է հետաքրքիր: Ուշագրավն այս ամենի մեջ այն է, ինչ կոչվում է Նիկոլ Փաշինյանի «քաղաքական շրջապատ», եթե կուզեք՝ «Փաշինյանի կառավարություն», եթե դա էլ չեք հավանում, ապա՝ «Փաշինյանի իշխանական թիմ»: Անվանեք՝ ինչպես կկամենաք: Բայց հարցն այն է, որ այդ «թիմում» տակավին կան տարբեր անձինք, պաշտոնավոր և ոչ այնքան, որ կարծում են, թե կարելի է լինել Նիկոլ Փաշինյանի կողքին, և դա անհետևանք կանցնի: Հետո չէ, դա հասկանալի է, այլ հընթացս, երբ Նիկոլ Փաշինյանին պետք լինի: Կամ՝ երբ կոնկրետ անձն այլևս Նիկոլ Փաշինյանին պետք չլինի: Կյանքը շարունակաբար նորանոր օրինակներ է մատնացույց անում, ինչը միայն ընդգծում է օրինաչափությունը:

Խնդիրն այստեղ նույնիսկ կոռուպցիան ու դրա դեմ պայքարը կամ դրա իմիտացիան չէ: Կա մեղավոր, պետք է պատժվի: Ասելիքը բացարձակ այլ է:

Մի առիթով ասել ենք (ոչ մեկ անգամ, ի դեպ), բայց մի հատ էլ կրկնենք. Նիկոլ Փաշինյանի համար չկան մերձավորներ (քաղաքական), չկան զինակիցներ, չկա թիմ: Նիկոլ Փաշինյանի համար միշտ եղել է ու կլինի միայն ինքը, միմիայն ինքը, բացառապես ինքը: Իսկ մնացածը, առաջին հերթին՝ իր կողքին գտնվողները, «գործիքներ» ու «քավության նոխազներ» են, իր անձնական ու քաղաքական շահերն սպասարկողներ են, ըստ անհրաժեշտության զոհաբերվողներ են, մի խոսքով՝ այն են, ինչը ռուսերենում բնորոշվում է որպես՝ «ռասխոդնի մատերիալ», բայց եթե այդքան կոշտ չասենք, ապա՝ նրա քաղաքական խաղերի ու խաղիկների «մանրադրամ»:

Նիկոլ Փաշինյանն առանց երկմտելու «կքցի» յուրաքանչյուրին ու բոլորին՝ նայած հանգամանքին, թե ինչ վիճակում կլինի, ինչ վտանգներ կամ սպառնալիքներ կտեսնի իր իշխանությանը, որից չպոկվելու ուխտ է, թերևս, արել: Ինչպես ասվում է, ոչ մեկը չի պլստալու, ըստ որում, չի պլստալու նաև ժողովրդի առաջ պատասխան տալուց:

Ու որքան արագ դա սկսեն հասկանալ նրա կողքը կանգնած ու նրա հետ երկիրը աղետի տանողները, այնքան լավ թե՛ իրենց, թե՛ երկրի համար: Սկսեցինք անեկդոտով, իսկը առակով ամփոփելու վիճակ է: Հիշո՞ւմ եք այն հինավուրց առակը, երբ առյուծը հարցնում է, թե ինչն աղվեսին սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել որսավարը: Եվ աղվեսը պատասխանեց, թե գայլի դուրս թռած աչքերը իրեն սովորեցրեցին...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչում