Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էլի նոր «բան» են մոգոնել. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանությունը շարունակում է փայլատակել նորանոր «համարձակ նախաձեռնություններով»: Մնում, մնում ու մեկ էլ՝ հո՛պ, մի անհասկանալի (կամ՝ հեռահար նպատակների առումով գուցե հասկանալի, բայց ոչ ընկալելի), «խելքից դուրս» բան են մոգոնում, անխուափելիորեն «ընկնելով կրակը», բայց, որ ավելի վատ է, հանրությանն ամբողջությամբ կամ շերտ առ շերտ «գցելով կրակը»:

Փաշինյանի ՔՊ-ն, ոչ այն է «վաղ ամուսնությունների» դեմ պայքարի նպատակով, ոչ այն է՝ երեխաներին վեց տարեկանում դպրոց չտանելու դեմն առնելու համար, հերթական նախաձեռնությունն է դրսևորել ու նպատակադրված ցանկանում է այդ ամենին օրենսդրական սահմանումներ ու լուծումներ տալ: Այդ «հողի վրա» ԿԳՄՍ նախարարի տեղակալն ԱԺ-ում լսումների ժամանակ, ի շարս այլևայլ հիմնավորումների, նաև ասել է, թե՝ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է: Այսի՞նքն:

Այսինքն. «7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում: Իր հետ ստիպված անհատական աշխատանք պետք է անել, որպեսզի առաջին դասարանի ծրագիրը յուրացնի, իսկ դա ավելի է բարդացնում երեխայի վիճակը: Կարծում ենք՝ սա զսպող մեխանիզմ կհանդիսանա, և ծնողները երեխաներին դպրոց կտանեն 6 տարեկանից, ինչպես սահմանված է «Հանրակրթության մասին» օրենքում»,- ասել է փաշինյանական պաշտոնյան:

Իրենց համոզմամբ, նրանք այդպես պայքարելու են երեխաներին դպրոց մեկ տարի ուշ տանելու երևույթի դեմ, այսինքն՝ այնպիսի նախապայմաններ են դնելու, որ հակառակ դեպքում յուրովի պատժի ենթարկեն նման ծնողներին, էլ չենք ասում՝ երեխաներին: Ահաբեկում են՝ այլ կերպ ասած:

Բայց մոտեցումն էլ է անհեթեթ: Ի՞նչ է նշանակում՝ քանի տարեկան է, ըստ դրա էլ կորոշվի դասարանը: Իսկ եթե երեխան ինչ-ինչ պատճառներով մինչև 10 կամ 14 տարեկանը դպրոց չի հաճախել, նա գալու է ու միանգամից 4-րդ կամ 7-րդ, 8-րդ դասարանի աշակերտների հետ նստի՞: Այսինքն, դա տարիքո՞վ է որոշվում, թե՞ գիտելիքների որոշակի մակարդակով: Կամ՝ ո՞ւր մնաց 12 տարվա պարտադիրությունը, եթե մեկը կարող է ուշ գալ դպրոց ու 11 տարի փաստացի սովորել...

Առհասարակ, հանրակրթական համակարգից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և նրանց նորմալ դպրոցական կրթություն ստանալու իրավունքն ապահովելու տարբեր եղանակներ ու մոտեցումներ կան: Քավ լիցի, խնդիրը ոչ միայն նոր չէ, այլև առանձին վերցրած մեկ երկրին բնորոշ բան չէ: Ինչպե՞ս են լուծել այդ խնդիրը կամ լուծում: Աշխատելով, այլ ոչ թե՝ աշխատասենյակներում պարգևավճարյալ տեսքով նստելով ու նման նախաձեռնություններ մոգոնելով:

Մեր երեխաները ձեր փորձաճագարները չեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»