Օմբուդսմենը ներկայացրեց վերջնական հրաժարական
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի երրորդ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները կդադարեցվեն հունվարի 18-ից, քանի որ այսօր Կարեն Անդրեասյանը կրկնել է իր հրաժարականը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պաշտպանի աշխատակազմից, այդ մասին համապատասխան գրությունն ուղարկվել է ՀՀ Ազգային Ժողով:
Վաղվանից ՀՀ քաղաքացիներն Օմբուդսմենի գրասենյակում կարող են ստանալ միայն իրավական խորհրդատվություն, քանի որ ըստ օրենքի՝ առանց գործող Պաշտպանի առկայության որևէ այլ անձի հնարավորություն չի տրվում դիմումներ վարույթ ընդունել կամ շարունակել ընթացիկ վարույթները: Իրենց իրավունքներն Օմբուդսմենի միջոցով պաշտպանել ցանկացող անձինք կարող են դիմել միայն նոր Պաշտպանի ընտրվելուց հետո:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



