Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ուզում եմ, որ Ապերս նորից վերածնվի». Արմեն Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ էր, չարաճճի, սպորտով էր զբաղվում, բռնցքամարտի հաճախում: Շատ ակտիվ էր: Մանկուց կարծես իր երազանքն էր դարձել, որ բանակ գնա, պատերազմների մասնակցի: 44-օրյա պատերազմի ժամանակ դպրոցում էր սովորում: Գիշերները տուն չէր գալիս, մեզ մոտ մի տեղ կար, գնում էր, մեքենաները զենք էին բարձում ու դատարկում, սնունդ էին տանում դիրքեր: Երբ դպրոց չէր գնում, տնօրենը և ուսուցիչները գիտեին, թե ինչ գործով է զբաղված: 44-օրյայի ժամանակ նաև զինկոմիսարիատ էր գնացել, ասել, որ իրեն էլ տանեն մարտի դաշտ: Բնականաբար, թույլ չտվեցին, բայց անընդհատ ձգտում էր ու գնում Կապանի դիրքեր, կարող եմ ասել, որ այդ օրերի պատերազմն ամբողջությամբ տեսել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմենի մայրիկը՝ տիկին Նատալյան:

Հետո հավելում՝ Արմենին բոլորը որպես Ապեր են ճանաչում, ու մեր զրույցի ժամանակ էլ որդուն հաճախ հենց այդպես է դիմում: Դպրոցական տարիների մասին զրուցելիս տիկին Նատալ յան ասում է, որ որդին սովորելու հետ սեր չուներ: «Բացարձակ սովորելու հետ կապ չուներ: Դպրոցում շատ անկարգ էր, օրումեջ ինձ դպրոց էին կանչում: Իր սերը բաշխել էր բանակի ու սպորտի միջև»,-նշում է մայրիկը: Ու այս հիշողությունները երկուսիս էլ ժպիտ են պարգևում: Ապերի ապագայի երազանքները կապված էին աշխատանքի և ընտանիք կազմելու հետ: «Զորացրվելուց հետո նպատակը հայրիկի հետ աշխատելն էր: Սիրած աղջիկ ուներ, նպատակն էր, որ հենց հասնի տուն, անմիջապես գնա սիրելիի՝ Լուսինեի տուն: Երազում էր Լուսինեի հետ ամուսնանալու, ընտանիք կազմելու մասին: Շատ էր սիրում նրան»:

Արմենը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. հուլիսի 15-ին: Ծառայության առաջին ամիսներն անցել են Վայքում, իսկ հետո տեղափոխվել է Ջերմուկ: Պատերազմից հետո ծառայության մեկնելը հոգեբանորեն այնքան էլ հեշտ բան չէ, բայց, տիկին Նատալ յայի խոսքով, որդին ուրախ է մեկնել բանակ: «Այդ օրը, երբ իրեն ճանապարհում էինք, մեզ թողեց բակում և ինքն արագ գնաց զինկոմիսարիատ՝ շուտ գնամ, ներկայանամ: Չսպասեց, որ մեզ հետ գնա: Շատ ուրախ է մեկնել ծառայության, բանակում հարգանք էր վայելում թե՛ հրամանատարների, թե՛ զինծառայողների շրջանում: Սիրով է ծառայել, դիրքեր բարձրացել, վերջին անգամ երեք ամիս մնաց դիրքերում, «պերեսմենկա» էին անում, ինքը չէր իջնում: Ասում էր՝ չեմ գալիս, մնում եմ դիրքերում: Պայքարեց մինչև վերջ, մինչև վերջին փամփուշտը»: Մայրիկն ասում է՝ բանակ ճանապարհելուց որդու ուժը, լավ տրամադրվածությունը տեսնելով՝ ինքն էլ էր այդպես տրամադրվում:

«Ոգեշնչվում էի իրենից: Մտածում էի՝ ինչպես ինքն է տրամադրվում, այնպես էլ ես տրամադրվեմ ու մտածեմ: Եթե անգամ անհանգստություններ ունեի, չէի ուզում, որ դրանք տեսնի կամ զգա: Ասում էի՝ թող ուրախ ու սիրով մեկնի ծառայության»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին կրկին հարձակվեց հայկական դիրքերի վրա: Պատերազմ էր: Արմենը ևս հայտնվեց այդ պատերազմում: «Պայքարեց, կռիվ տվեց, շրջափակման մեջ ընկավ, 45 րոպե դիրքում մեն-մենակ է մարտը վարել: Տեսանյութեր ևս կան: Իսկ երբ վերջացել են փամփուշտները, թուրքերը մտել են խրամատ: Այդ ժամանակ ինքը մեզ զանգեց՝ պապա՛, շրջափակման մեջ եմ, ձեզ լավ կպահեք, հաջող: Անջատեց: Երբ մենք զանգահարեցինք, արդեն թուրքը պատասխանեց զանգին: Չիմացանք, թե երեխես ի՞նչ մահով մահացավ՝ գուցե գերի են տարել, հետո սպանել, թե՞ տեղում է մահացել, դա չգիտենք: Գերիների նկարներում մեկին իրեն էինք նմանեցրել, բայց հետո երկար ժամանակ իրենից տեղեկություն չունեինք: Ուշ գտանք իրեն, սեպտեմբերի 13-ին զոհվեց, սեպտեմբերի 30-ին իր մարմինը փոխանցեցին մեզ:

95 տղաներից մեկն Ապերն էր: ԴՆԹ հանձնեցինք, հաստատվեց: Հոկտեմբերի 3-ին իրեն տուն բերեցինք, իսկ հոկտեմբերի 5-ին հուղարկավորեցինք: Իր դեմքն անճանաչելի էր, նկարներով ընդհանրապես իրեն նման չէր: Ամենամեծ ցավն այն է, որ չես տեսնում երեխայիդ, «փակ» էր: Մինչև հիմա կասկածանքով ապրում եմ, դեռ սպասում եմ: Վերջին հրաժեշտի ժամանակ երեխայիդ տեսնելը մի ուրիշ զգացողություն է, չտեսնելը՝ մեկ ուրիշ»: Մայրիկն ասում է՝ որդու մեջ բացարձակ վախ չկար: «Կապանի զորամասում էի աշխատում, երբ սկսվեց պատերազմը: Սկզբում հարվածեցին մեր զորամասին: Ես այդ օրը գիշերային հերթափոխի էի: Տղաս զանգեց՝ մա՛մ, գործի՞ ես: Հարց ու փորձ արեց՝ մեր զորամասին են հարվածե՞լ, թե՞ ոչ: Հարցրեցի, թե իրենց մոտ ինչ կա: «Մա՛մ, հանգիստ է, բայց դու շուտ գնա տուն, մի մնա, ասում են, որ պատերազմ է սկսվում»: Տուն գնացինք, կեսգիշերի մոտ խոսեցինք, ինձ հանգստացրեց, որ ամեն ինչ նորմալ է, բայց խաբեց ինձ, ես ձայներ էի լսում, ուժեղ ձայներ չէին, բայց լսվում էին: Հետո ընկերուհուն զանգեցի, ինքն էլ նույնն ասաց, որ ձայներ է լսում, բայց Ապերն ասում է, թե ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք: Ու այդպես էլ մինչև վերջ ասաց, թե՝ բան չկա, հանգիստ եղեք...»:

Տիկին Նատալ յան ասում է՝ որդին մահվան զգացողություն ուներ: «Երբ եկավ արձակուրդ, գնաց դպրոց: Դասղեկին ու բոլորին շատ էր սիրում, իրենք էլ իրեն: Դասղեկին ասել էր. «Ընկեր Հարությունյան, արձակուրդում եմ, եկել եմ ձեզ տեսնեմ, բայց երևի էլ չտեսնեմ, սա վերջին տեսնելս է: Նկարս կկախեք դպրոցի պատին ու իմ անունով դասարան կբացեք»: Ու իր ասածով էլ ստացվեց: Միշտ ասում էր՝ պիտի էնքան թուրք սպանեմ, թեկուզ վերջում էլ ես սպանվեմ, բայց մեր տղաների արյան վրեժն առնեմ: Կապանում էլ շատ զոհեր ունենք, նաև իր ընկերներից, հայրիկի ընկերներից, հարևաններից: Իր ներսում վրեժ արթնացավ:

Տեսանյութերը կան, նախարարությունում էլ գիտեն, երբ արդեն մենակ է մնացել, թշնամուն կենդանի ուժի մեծ կորուստներ է պատճառել՝ մոտ երկու հարյուր հոգու: Իր ընկերները՝ կողքին, բայց բոլորը զոհված: Հրամանատարի հետ մարտ է վարել, հրամանատարը կոորդինատները տվել է, Ապերը՝ մարտը վարել: Հրամանատարն ասել է, որ նահանջի, իջնի, մենակ է մնացել, չի ենթարկվել՝ մինչև վերջին փամփուշտս պիտի օգտագործեմ, սրանց արյունը թափեմ: Ինչ մտածում էր, այն էլ կատարվեց»: Ինչպես Ապերն էր ասում և ուզում, լուծեց 44-օրյա պատերազմում անմահացած իր ընկերների վրեժը, բայց, ավաղ, սեփական կյանքի գնով: Նրա միայն մեկ, բայց ամենակարևոր երազանքն անկատար մնաց՝ իր և Լուսինեի միությունն այդպես էլ չկայացավ: Իսկ հիմա Արմենի ծնողների համար ուժի աղբյուր է հենց ինքը՝ Ապերը, դուստրն ու երկու թոռնիկները: Արմենը տան կրտսերն էր: Մայրիկը ուժ է ստանում իր ընտանիքից, շեշտում՝ Արմենով եմ ապրում: «Ուզում եմ, որ Ապերս նորից վերածնվի: Հիմա դրա համար եմ պայքարում»:

Հ. Գ. - Արմեն Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Պարգևատրվել է նաև Կապանի համայնքապետարանի կողմից: Հուղարկավորված է հայրենի Կապանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Քոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի