Երևան, 11.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի գիտնականների ատենախոսությունները մատչելի են դառնում հասարակության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային գրադարանը Բարձրագույն որակավորման հանձնաժողովի հետ սկսել է Հայաստանի ատենախոսությունների համահավաք շտեմարանի ձևավորումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ազգային գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Անահիտ Քեհեյանը:

«Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոցում տեղադրվել են 498 սեղմագրի նկարագրություն և 14 ատենախոսություն: Ծրագիրը նոր է, այն ակտիվորեն շարունակվում է: Նպատակն այն է, որ մեր ընթերցողները տպագիր արտադրանքից բացի կարողանան օգտվել թվայնացված տարբերակից: Ատենախոսություններից, սեղմագրերի նյութերից օգտվողների համար գործընթացն առավել մատչելի ենք դարձնում»,-ասաց Անահիտ Քեհեյանը:

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ծրագիրն իրենց առաջարկել է Հայաստանի ազգային գրադարանը: «Ատենախոսությունները հաստատվելուց հետո, ըստ մեր կանոնակարգի, ուղարկում ենք Ազգային գրադարան: Նախորդ տարվանից մենք սկսել ենք համատեղ աշխատանք 1993 թվականից առ այսօր եղած ատենախոսությունները թվայնացնելու համար»,-ասաց Լիլիթ Արզումանյանը: Նրա տեղեկացմամբ, պատրաստվել է մի հարցաթերթիկ, որը ներկայացվում է ատենախոսությունները պաշտպանած գիտնականներին: Նրանց առաջարկվում է տալ համաձայնություն իրենց ատենախոսությունը Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոցում տեղադրելու համար:

«Ոմանք համաձայնում են, ոմանք՝ հրաժարվում: Մենք առայժմ չգիտենք պատճառները, բայց փորձելու ենք ուսումնասիրել: Հեղինակային իրավունքի խնդիր այստեղ չկա, դա գիտական աշխատանք է, որը դրվում է Հանրային գրադարանում պաշտպանելուց հետո: Այդ աշխատանքները փակ չեն: Եվ այն գիտնականները, ովքեր հենց իրենք են արել այդ աշխատանքը, ասելիք ունեն, կարծում եմ` շատ կցանկանան, որ իրենց աշխատանքը բաց դրվի, հասարակությունն էլ կարողանա ծանոթանալ: Կարծում եմ, դա միայն կօգնի գիտությանը: Ճիշտ է, այստեղ մտավախություն կա, որ հնարավոր է մասամբ արտագրությունների ճանապարհը բացվի, բայց մենք շատ ուշադիր ենք և ստուգում ենք: Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոցը նպաստում է, որ գիտական աշխատողի աշխատանքն առավել հանրայնացվի»,-ասաց Լիլիթ Արզումանյանը:

 

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըՎանաձոր-Երևան ճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ կա տուժած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՀայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում ՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» Մաhացել է Տիգրան Վարդանյանը Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի. Գագիկ ԾառուկյանՀրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀողի տակ հին նավ է հայտնաբերվել Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Mövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Ինչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր Կամենդատյան37-ամյա տղամարդը խանութից 90 հատ կանացի ներքնազգեստ է գողացել և փախուստի դիմելԽոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կաԹրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում Ուղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե ՀովհաննիսյանՈսկու գինը կփոխվի՞1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Թուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ․․․ ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ըՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ մայիսի 11-ին«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի