Երևան, 24.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ անուն-ազգանունն էր ուզում իմանալ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հենց մի քիչ «նեղն են ընկնում», Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակից մյուս՝ ավելի փոքր տրամաչափի «նիկոլփաշինյանները» հանկարծ հիշում են, որ ոչ միայն ժողովուրդ կա, այլև՝ որ «ժողովուրդն է իրենց ընտրել»: Մի կարկառուն քպական էլ, իր կարծիքով զիլ սրամտություն անելով, ընդդիմադիր պատգամավորներից մեկին «դիտողություն» էր անում, թե՝ «ձեզ համար անսովոր է, որ ընտրված վարչապետն է պատասխանում...»: Ընդհանրապես, Փաշինյանի ու մյուս «նիկոլփաշինյանների» խոսույթից անպակաս են «ընտրված», «ժողովուրդն է ընտրել», «լեգիտիմ» բառերն ու արտահայտությունները: Բայց, որպես կանոն, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա թիմակից քպական կարկառունները միանգամից ամնեզիա են ունենում՝ «մոռանում» են, թե այդ «ժողովուրդն» իրենց ինչի՞ համար է ընտրել, իրենց ի՞նչ խոստումներին է «ձայն տվել», իրենց ներկայացրած ո՞ր նախընտրական ծրագրին, ավելին ասենք՝ կառավարության գործունեության ո՞ր ծրագրին է հավանություն տվել: Դեռ չենք խոսում այն մասին, թե իրականում քանի՞ տոկոսն են ընտրել 2018 թվականից հետո անցկացված մյուս երկու համապետական ու, առավել ևս, ՏԻՄ ընտրություններում, եթե հաշվի առնենք մասնակցության ցածր տոկոսը:

Հընթացս ճշտենք, որ «ժողովուրդ» բառը ՔՊ-ի հետ զուգահեռ գործածելիս չակերտների մեջ ենք նշում հետևյալ պարզ պատճառով. ցանկացած պարագայում ՔՊ-ն ձայների 100 տոկոս չի ստացել, ավելին, վերջին ընտրություններում ստացել է ընտրողների ընդհանուր թվի կեսի ձայների հազիվ կեսը, ինչն ամեն պարագայում՝ ժողովուրդը չէ, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների ու բնակչության ամբողջությունը չէ: Խոսքը Նիկոլ Փաշինյանին ընտրածների մասին է, իսկ դա ուղղակի մեր ժողովրդի, հասարակության միայն մի մասն է: Ինչևէ... Վերադառնանք բուն խնդրին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի և նրա յուրայինների կողմից պարբերաբար «ընտրված լինելու» հիշեցմանը: Մենք էլ այստեղ մեկ-երկու թեթևակի հիշեցում ունենք: Նախապես զգուշացնենք նաև, որ մեր հիշեցումների տեսանյութերն էլ կան, այնպես որ՝ «մոռացել եմ», «ես նման բա՞ն եմ ասել, հա՞», «ես գործարան եմ բացե՞լ» և նմանօրինակ փաշինյանական «կռուտիտները» չեն անցնի: Չնայած, եսի՞մ...

Արդեն հեռավոր թվացող՝ «կովիդային» 2020-ի մայիսին ՀՀ ԱԺ-ում ունեցած մի ելույթի ժամանակ, անդրադառնալով Արցախի ինքնորոշմանը և այն իր իշխանության կողմից անտեսելու վերաբերյալ ընդդիմադիրների մեղադրանքներին՝ Նիկոլ Փաշինյանը կերկերուն ձայներանգով ասում է ուղղակիորեն հետևյալը. «Իսկ հայության շրջանում որևէ մեկը կա, որ այլ դիրքորոշում ունի՞: Ես լավ չեմ պատկերացնում դա: Բա մենք ընդհանրապես ինչի՞ մասին ենք խոսում: Խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին: Ո՞վ ա, որ պնդում ա, թե հայ ժողովրդի շրջանում ընդհանրապես մարդ կա, որ այլ դիրքորոշում ունի: Ես ուզում եմ այդ մարդու անուն-ազգանունը իմանամ»: Նիկոլ Փաշինյանն ուզում էր իմանալ անուն-ազգանունը այն անձի, որը դեմ է Արցախի ինքնորոշմանը կամ ինքնորոշման իրավունքի իրացմանը: Ահավասիկ, ասենք այդ անուն-ազգանունը՝ Նիկոլ Փաշինյան: Գուցե սխալվո՞ւմ ենք: Այդ դեպքում, դե, թող ելնի (ելնեն) ու էլի ԱԺ ամբիոնից հայտարարի, պահանջի (հայտարարեն, պահանջեն) Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը: Լավ, գուցե շատ բարձր նշաձող ենք դնում, թող գոնե համարձակվեն Արցախ բառն արտասանել:

Նիկոլ Փաշինյանն ուզում էր իմանալ, թե իրենից բացի է՞լ ով է դեմ Արցախին, Արցախի հայությանը, Արցախի ինքնորոշմանը: Խնդրեմ՝ ՔՊ խմբակցության ամբողջ կազմը, ՔՊ կառավարության ամբողջ կազմը, ընդհանրապես ՔՊ-ն ու իրենց սատելիտները: Այստեղ գուցե և մի փոքր սխալված լինենք «ամբողջ» բառն օգտագործելիս: Ավելին, ուրախ կլինենք, եթե սխալված լինենք: Բայց այդ դեպքում շատ կցանկանայինք տեսնել այն քպականին, որը հրապարակավ կխոսի Արցախի ինքնորոշման իրավունքի ու դրա միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Հիմնակա՛նը: Փաշինյանն ու իր նման «ընտրյալների» համար ավելի ցավոտ հիշեցում: Այդ ինչի՞, ո՞ր ծրագրի, ի՞նչ նախընտրական խոստումների համար են իրենք լավ-վատ, կեղծ-անկեղծ 600 հազար և ավելի ձայներ ստացել, օրինակ՝ 2021-ին: Հիշեցնենք: Փաշինյան & ՔՊ co.-ն այդ քվեներն ստացել է նաև «անջատում՝ հանուն փրկության» մոտեցման, այն է՝ Արցախի ինքնորոշման իրենց բանաձևած մոտեցման համար: Ստացել էին քվեն ու մանդատը Արցախի ինքնորոշման իրացման, այդ նպատակով պայքարելու, որպես իշխանություն գործելու և աշխատելու համար:

Ավելին, Արցախի ինքնորոշման իրավունքի ու դրա իրացման հարցն ու համահունչ շեշտադրումներ սևով սպիտակի վրա ամրագրված են Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության հնգամյա գործունեության ծրագրի մեջ: Ու, ի դեպ, չեղարկված չեն: Իսկ ի՞նչ է ստացվել գործնականում: Իսկ գործնականում Նիկոլ Փաշինյանն ու նրա ներկայացրած կարկառունների թիմը ուրացել է Արցախը (Պրահա, 06.10.2022), այնուհետև 2023 թվականին մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Արցախը ադրբեջանական տարածք է: Դրանով լեգիտիմություն է հաղորդել Ալիևի ֆաշիստական ռեժիմի կողմից բլոկադայի մեջ դրված Արցախի վրա ռազմական հարձակմանն ու Արցախի հայաթափման ցեղասպանական ոճրագործությանը: Երևի ավելորդ է ասել, թե հիմա էլ ինչի մասին են խոսում Նիկոլ Փաշինյանը և նրա քպական կարկառունները: Հակիրճ տարբերակով դա օրերս բավականին դիպուկ ձևակերպել էր Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը՝ նկատելով, որ Փաշինյանը գնացել էր ռադիոյի հարցազրույցի տաղավար, որպեսզի այնտեղից ասի, թե մենք չպիտի հայ լինենք կամ պիտի հրաժարվենք հայ լինելուց և կոչվելուց: Դե, հասկանալի է... «հանուն խաղաղության»:

Չէ՛, լուրջ, Նիկոլ Փաշինյանին ու մնացյալ կարկառուն «նիկոլփաշինյաններին» որևէ մեկը քվե տվե՞լ է Հայաստանի Անկախության հռչակագիրը պատառոտելու կամ վերացնելու համար: Ասեք այդ մարդու անուն-ազգանունը, բայց խնդրում ենք՝ «Նիկոլ Փաշինյան» չառաջարկել: Հասկանո՞ւմ եք, խոսքն անգամ ստելու մասին չէ, որ նույն Փաշինյանի դեպքում արդեն առօրեական մի բան է ընկալվում: Խոսքն այն մասին է, որ այդ անձն ու նրա գլխավորած քաղաքական խումբը քվե (մանդատ, ձայն) ստացել է այլ բանի համար, բայց իշխանության գալով կամ այն պահելով՝ անում է տրամագծորեն հակառակը: Անում է այն, ինչի համար ոչ մեկը նրան ոչ մի ձայն չի տվել: Դե, իսկ եթե այդպես է, ապա Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած թիմը ոչ միայն «ժողովրդի կողմից ընտրված» լինելու մասին ծպտուն հանելու տեղ չունեն, այլև պիտի ուղղակիորեն թողնեն իշխանությունը, հեռանան իշխանությունից, ցանկալի է նաև՝ քաղաքական ասպարեզից, ու՝ առհավետ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հիշել նշանակում է պահանջել, պայքարել և երբեք չլռել. Թագուհի ԹովմասյանՌուսաստանը և Ուկրիանան գերիներով են փոխանակվել Աշակերտուհուն հարկադրել են կացինով գնալ դպրոց․ մանրամասներՄիշտ եմ ապրումներով գնացել Ծիծեռնակաբերդ. Արմեն ԱշոտյանԻ՞նչ էր փնտրում Պապիկյանը Վրաստանում«Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Ցեղասպանում են ոչ միայն զենքով, այն պետական քաղաքականության հետևանք է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիանԱյսօր փորձում են փոխել մեր պատմությունը, դա անթույլատրելի է. Թուրքիան պիտի ներողություն խնդրի. երթի մասնակից19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են Թուրքիան աշխարհում 7-րդն է արևային էներգիայի արտադրության աճի տեմպերով Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան Երախտամոռ ու սրբապիղծ ստահակներ, վախեցե՛ք Աստծու պատժից. Դավիթ Սարգսյան«Элита на экспорт:» пока Пашинян сокращает армянские вузы, его дети учатся в Европе Էլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում ԶՊՄԿ-Ն որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը ԴՕԿ և ՀՃԿ ներկայացուցիչները միասնական երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում` Հավերժական և անմար կրակի մոտԻշխանությունը վերանորոգում, թ՞ե ավերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը. տեսանյութ Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստինԹուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք. Նարեկ Կարապետյան Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան Հայտնի է՝ որտեղ տեղի կունենա Աննա Աբաջյանի հրաժեշտի արարողությունը«Նեմեսիս» գործողության շրջանակներում պատժվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրԵս համոզված եմ՝ Ստեփանակերտի կենտրոնում կվերականգնենք Աստվածածնի հովանու մայր տաճարը. Չալաբյան Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան Մոռացված փաստեր Եղեռնի մասին․ ինչ են բացահայտում Հայոց ցեղասպանության իրական մեխանիզմներըՄենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցինՔաղաքական մեկ սխալ հայտարարությունը կամ մեկ սխալ որոշումը կարող է ժողովրդին կանգնեցնել ցեղասպանության վտանգի առաջ. Մհեր ԱվետիսյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ անկախ միավոր է եղել և ՀՀ-ի մաս չի կազմել․ մեր արցախահայերը իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք պետք է ունենան. Նարեկ Կարապետյան 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Գիշյանին շտապ արյուն է պետքՎաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է անմեղ հայերի կոտորածը․ Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր ժողովրդի հայրենիքն է, բայց մենք տարածքային պահանջներ չունենք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էԵրաշխիք չկա, որ իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ hակառակորդները դա օգտագործելով նոր պահանջներ չեն դնի. Նարեկ Կարապետյան Առեղծվածային մահվան դեպք Ծաղկաձորում«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ «Երկնքում հերթ է`տղերքը լուսե պսակներ ձեռքին, սպասում են լուռ իրենց մայրերին»․ Կարին Տոնոյանը Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան մասին Ծիծեռնակաբերդում լրագրողին թույլ չեն տալիս մոտենալ Աննա Հակոբյանին (տեսանյութ) Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը․ կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները․ Գագիկ Ծառուկյան Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառըՆիկոլ Փաշինյանը Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում է (տեսանյութ)Ջահերով երթը՝ հիշողության, դիմադրության և քաղաքական ուղերձների խաչմերուկում Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊ