«Պետականամետության» անվան տակ թշնամու օրակարգի եթերային և լսարանային սպասարկուները մերժվելու են և խարանվեն. Դավիթ Սագսյան
ԲԼՈԳԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հանրային ռադիոյի տնօրենի գրառմանն ի պատասխան` «Հանրային հեռարձակողի խորհուրդ» անվանյալ մի խումբ ծառայամիտ անձանց ակնարկը, թե նրան գործից կազատեն, հերթական անգամ ապացուցում է. այսօր Հայաստանում չկա «դասական» լրագրություն, առավել ևս` լրագրողական էթիկայի հնամաշ սկզբունքներ` անկողմնակալություն, կողմերին` եթերային հավասար ժամանակ և այլ կեղծ թեզեր: Պետության վերջնական զավթման ֆոնին «օբյեկտիվություն» խաղալը ոչ միայն մարդկայնորեն նողկալի է, այլև պարզապես հակաբնական ու անբարո:

Կան ազգային նկարագրով լրագրող-հրապարակախոսներ, և անհայրենիք, ստորաքարշ ու մորթապաշտ գրչակներ: Կան արժանապատիվ մեդիամենեջերներ, և վարչախմբի ինքնակամ պատանդներ:
Վարչախմբի մոտալուտ վիժումին զուգահեռ` հայախոս թյուրքական քարոզիչները մեկընդմիշտ լքելու են Հանրային հեռուստատեսությունը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և մի քանի այլ կարևորագույն կառույցներ, որոնք ժամանակավորապես օկուպացրել են: «Պետականամետության» անվան տակ թշնամու օրակարգի եթերային և լսարանային սպասարկուները մերժվելու են և խարանվեն:
Հ.Գ. 1944-ին Փարիզի ազատագրումից հետո ֆրանսիացիներն առաջինը պատժեցին կոլաբորացիոնիստ խմբագիրներին:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել