Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքվի՝ սահմանային իրավիճակի սրմամբ բանակցային օրակարգը փոխելու փորձը ձախողվեց. Մանվել Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի սպասելիքները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցություններից, չեն փոխվել. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը շարունակում է բանակցային պրոցեսից սպասել մեկ բան, որ իր նախապայմանները պետք է ընդունվեն բոլորի՝ միջազգային հանրության, Հայաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից:

Մանվել Սարգսյանն ասաց, որ հենց սա է պատճառը, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն ձևական բնույթ ուներ:

«Ալիևը բանակցություններից չի ստացել այն, ինչ ակնկալում է, դրա համար հայտարարում է, որ այն իր համար ձևական բնույթ ուներ: Ադրբեջանի համար բանակցությունները մեկ նպատակ են հետապնդում՝ պարտադրել Հայաստանին ընդունել իրենց դիրքորոշումը»,- նշեց Սարգսյանը:

Միաժամանակ, քաղաքագետը հորդորեց Ալիևի վերոգրյալ հայտարարությանը մեծ նշանակություն չտալ՝ ասելով, որ այն արտառոց չէ:

Ինչ վերաբերում է կարծիքներին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հռետորաբանությունը դարձել է հասցեական, ինչը ևս չի բավարարում ադրբեջանական կողմին, ապա Մանվել Սարգսյանն ասաց, որ պարզապես ադրբեջանական սադրանքները շփման գծում հանգեցրին նրան, որ բանակցությունների օրակարգը փոխվեց:

«Բանակցություններն ընթանում են լարվածությունը թուլացնելու թեմայով: Հարցը կարգավորելու խնդիր դրված չէ: Սա իրենց ռազմական դիվանագիտություն կոչվածն է՝ սրել իրավիճակը, դրանով փոխել բանակցությունների թեման: Բնական է, որ Մինսկի խումբն էլ այս ամենի արդյունքում ստիպված արձագանքում է սահմանային լարվածությանը, երբեմն սաստում ադրբեջանական կողմին: Այս ամենը Ադրբեջանի համար անակնկալ էր, նրանք չէին սպասում, որ ՄԽ-ն կարձագանքի լարվածության հանգամանքին»,- շեշտեց քաղաքագետը:

Մանվել Սարգսյանը հիշեցրեց, որ օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն առաջարկեց վերադառնալ ԼՂ հակամարտության կարգավորման թեմային՝ հասկանալով, որ լարվածությամբ թեման շեղելու քաղաքականությունը ձախողված է:

«Սրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն առաջարկեց սարքեր տեղադրել շփման գծում, հսկողությունը ուժեղացնել, որպեսզի տեսնեն, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը: Որպեսզի խուսափեն սրանից, Ադրբեջանն անգամ հիշեց Կազանի տարբերակը, որը առաջարկվել էր Մեդվեդևի կողմից, և այն ժամանակ մերժվել Ադրբեջանի կողմից»,- մասնավորեցրեց Սարգսյանը:

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնըՏարադրամի փոխարժեքն այսօրՏավուշի մարզում երկրաշարժ է գրանցվելԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ ԱՄՆ-Իրան փոխադարձ մեղադրանքներ` ՄԱԿ ԱԽ նիստում Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Զելենսկին հայտնել է Ումերովի և Քուշների միջև բանակցությունների մասին և հույս հայտնել Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ Մոտեցող ցիկլոնի և առաջիկա 5 օրերին սպասվող եղանակի մասին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարիՌուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Ժոաու Բրավիմի հետ Ֆրանսիայի հարավը պատել են լայնածավալ անտառային հրդեհներըՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Հունաստանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի նոր միջադեպը Կիևին կզրկի Աթենքի աջակցությունից Մեսսին անընդհատ քայլում է դաշտում, իսկ Ռոնալդուն պաշտպաններին հանգիստ չի թողնում․ Նանի Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 3-ից 7-ը Կառավարությունը սահմանել է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման նոր չափորոշիչներ Կուկուրելյային ասել եմ, որ առաջին «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս կգա հենց մեկնարկից, բայց երկրորդում՝ հաստատ ոչ, որովհետև ես նրան խաղադաշտում «կուտեմ»․ Յամալ Ուռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձեզ հետ․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվելու 14 վագոն ցորեն Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը (տեսանյութ) Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Կիևում ռուսական հարձակման հետևանքով զnհերի թիվը հասել է 23-ի․ Տկաչենկո Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեuիայից և uադրանքից` այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հnւղարկավորության օրերին «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են Հայտնի է՝ ով է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը Ռուսաստանի ԿԲ-ն նվազեցրել է դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքները Իրավապահները հայտնաբերել են պատժի կրումից խուսափողին․ 44-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջnցների ապօրինի շրջանառության մեղադրանքով (տեսանյութ) Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵրկրաշարժ է գրանցվել Հայաստանում Սևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց 2 մարդ է վիրավորվել Բելառուսից եկող ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման հետևանքով «Ատլետիկոյում» գիտեն մեր ցանկության մասին, և եթե նրանք ընդունեն առաջարկը, մենք միայն ուրախ կլինենք․ Լապորտան՝ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի մասին Այսօրվա հարձակումը ամբողջ պատերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր․ Ռուսաստանը պատասխան կստանա․ Զելենսկի ՀՀ նախագահի ընդունելության սրահից հեռացվել է Արարատ լեռան պատկերը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի ափերի մոտ Լիբանանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել 10-ամյա տղան կրակել է յոթ ամսական երեխայի գլխին