Թուրքիան ցանկանում է Պուտինի այցի ընթացքում քննարկել գազի, ատոմակայանի և Սիրիայի հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան ակնկալում է քննարկել գազի հարցը, Աքքույու ատոմակայանի նախագիծը, Սիրիայի և Գազայում իրավիճակը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկիր ծրագրված այցի ընթացքում, ասել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Գազի հարցը և էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը կլինի առաջնագծում: Իհարկե, Ակկույու ատոմակայանի կառուցումը երկկողմանի մեծ նախագիծ է»,-ասել է Ֆիդանը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ թեմաների թվում, որոնք մտադիր են քննարկել Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարները, սիրիական խնդիրն է։
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը միշտ այդ թեման օրակարգում է պահում»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



