Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սա լավ մտածված ու նախապատրաստված ծրագիր է. դեռ գործ ունեն անելու և անում են». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախքան Սահմանադրությանը հարվածներ հասցնելը, սրերն ուղղված էին կրթությանը, եկեղեցուն, ազգային արժեքներին: Այս կարծիքին է հոգեբան Կարինե Նալ չաջյանը:

«2018 թ.-ից ասում եմ, որ սա լավ մտածված ու նախապատրաստված ծրագիր է: Արդեն քանի տարի է, ինչ այդ ծրագրի իրականացման փուլում ենք: Փուլ առ փուլ իրականացնում են պետության, ազգի ոչնչացման ծրագիրը: Կրթությունը, եկեղեցին, ազգային արժեքներն այն հիմնասյուներն են , որոնց վրա զարգանում և ապրում է պետությունը, ազգը և ազգային պետություններն ընդհանրապես: Իսկ մենք ազգային ավանդական պետություն ենք: Այդ ոչնչացնող, ամեն ինչ ջնջող սև ձեռքը աշխատում է հենց այդ ուղղություններով: Սյուն բառը փորձենք մի քիչ ավելի առարկայական հասկանալ: Պետությունը տաճար է. եթե դու հերթով ջարդուփշուր ես անում սյուները, որքան էլ այն ամուր և գեղեցիկ կառուցված լինի, փլուզվելու է, և շատ տխուր տեսարան ենք ունենալու՝ փլված, քարուքանդ եղած տաճարի ենք վերածվելու: Դա արվում է նպատակաուղղված ձևով, համապատասխան խումբը ձևավորված է, դրսից ունի շատ խելացի և ճշգրիտ ուղղորդումներ տվող կոորդինատորներ, ամեն ինչ արվում է մտածված մեզ ոչնչացնելու հա մար: Եկեղեցին, Վեհափառը , կրթությունը, ընտանիքը, այն ամենը, ինչին ուղղում են սրերը, սիմվոլիկ նշանակություն ունեն: Դրանք մեր ազգային ավանդույթների բյուրեղացված ձևերն են, առանց որոնց մեր հոգևոր գոյությունն ուղղակի կդադարի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանը:

Ընդգծում է՝ պետության համար գլխավոր օրեն քը Սահմանադրությունն է , դրանով է ապրում պետությունը, կարգավորվում են բոլոր տեսակի հարաբերությունները: «Սահմանադրության մեջ ձևակերպված են տվյալ ազգի, պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող երևույթների նկատմամբ դիրքորոշումները: Թշնամիներն այնքան բաց են մեզ հետ աշխատում, արդեն չեն էլ թաքնվում, այն պես չէ, որ միայն ականջներն են երևում, ու պետք է գլխի ընկնենք: Պարզ, բաց ձևով թուրքն ասում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը: Պատկերացնո՞ւմ եք՝ ասենք, 10-15 տարի առաջ նման մղձա վան ջ ա յին երազ անգ ա մ երևի չտեսնեինք: Բայց սա աստիճանաբար դարձավ իրողություն: Իսկ Սահմանադրության ի՞նչը դուր չի գալիս թուրքին:

Ընդհանրապես թուրքին դուր չի գալիս հայոց պետության, հայ մարդու գոյությունը: Իրենց միշտ ենք խանգարել այնպես, ինչպես գողին խանգարում է տանտերը: Շատ նպատակաուղղված և հետևողական գործողությունների շնորհիվ, ի տարբերություն մեզ, իրենք ունեն իրենց ազգային գաղափարախոսությունը, նկատի ունեմ Թուրքիային, իսկ Ադրբեջանն էլ Թուրքիայի արբանյակն է, իրենց գաղափարախոսությունը մտածված ձևով առաջ են տա նում: Հի մ ա իրենց համար շատ նպաստավոր պայմաններ են ստեղծված: Խոստովանենք, որ իրենք են ստեղծել այդ նպաստավոր պայմանները՝ այս վարչախումբը բուծելով, դաստիարակելով, մուտացիայի ենթարկելով:

Հիմա սրանք հայ ընտանիքի զավակներ են, բայց արդեն էթնիկական մուտանտներ են և բացահայտ ձևով ծառայում են թշնամուն և, ազգին թյուրիմացության մեջ գցելով, շարունակաբար խաբելով, ասելով՝ ժողովուրդն է մեզ ընտրել, այդ ժողովրդին տանում են դեպի կառափնարան: Այդ ճանապարհի մի որոշակի հատվածն անցել են, բայց դեռ գործ ունեն անելու և անում են: Այնպես որ, թշնամու թելադրանքով փոխում են Սահմանադրությունը , այդտեղից հանելու են այն ամենը, ինչ կապված է մեր ազգային իղձերի, ազգային արժանապատվության, մեր զարգացման և ուժեղանալու հեռանկարների հետ: Եթե իրենց հաջողվի դա էլ անել, դառնալու ենք սպառողական մի հանրույթ, միայն ստամոքսի հարցերը լուծող, ծառայամիտ: Պետք է, թուրքին էլ կծառայի, իր երկիրն ում ասես կզիջի, արդեն տեսնում ենք դեմոգրաֆիական փոփոխություններ, դա էլ նույն ծրագրի իրականացումն է: Կամաց-կամաց կտեսնենք, որ մեր հայրենիքը դարձել է ուրիշինը, այստեղ նույնիսկ հյուրի կարգավիճակում չենք, և ընդհանրապես մեր ֆիզիկական գոյությունը վտանգի տակ է լինելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Բայց այնպես չէ, որ մեր հասարակությունը հաշտ է նրա հետ, ինչ կատարվում է: «Հասարակության բավականին լայն շերտը հաշտ չէ: Ոչ միայն հաշտ չէ, այլ նաև ներքին բողոք ունի, ունի ատելության տրամադրություններ, համբերությունը հատելու տրամադրության մեջ է: Շատ փոքր է այն շերտը, որը դեռ կա՛մ ինքնախաբեությամբ է զբաղված, որովհ ե տև հաս կ ա նում է իր մաս նակ ցությունն այս ամենի մեջ ու խորքային մեղքի զգացում ունի, աշխատում է ինչ-որ ձևով ինքնարդարացման քայլեր անել, որոնք օրըստօրե ավելի անհեթեթ են դառնում: Ավելի լավ է մարդն ազնվորեն ասի՝ սխալվել եմ, ծուղակն եմ ընկել, ընդ որում՝ շատ վարպետորեն լարված ծուղակ եմ ընկել, ո՞ւմ հետ չի պատահում, ավելի լավ է ադեկվատությունս գտնեմ, դա ավելի պատիվ է բերում, քան ինքն իրեն խաբելով ապրելը: Կա՛մ էլ մի շերտ կա, որն իր հոգեվիճակով, հոգեկերտվածքով, էությամբ և բնույթով այնպիսին է, որ իր համար պստիկ «ես»-ից այն կողմ ոչ մի բան չկա և իր այդ «ես»-ի մասին մտածելով և ինտելեկտուալ ցածր մակարդակ ունենալով ՝ իր պստիկ «ես»-ը հարվածի տակ է դնելու, եթե նույնիսկ չգիտի, թե հայրենիքն ինչ է, չունի այդ զգացողությունը: Կրթություն, գիրք, դասագիրք, Սահմանադրություն, դրանք իր համար գոյություն չունեցող բաներ են, մտածում է, որ կուշտ լինի, իր երեխաները չմրսեն և այլն, բայց առաջին հերթին ինքն է վտանգված: Բայց այս շերտը մեծ չէ»,-ընդգծում է հոգեբանը:

Այդ դեպքում ինչո՞ւ չկա բողոք, պոռթկում: «Այն, ինչ մեզ հետ անում են տարիներ շարունակ և մտածված ձևով, մեր մեջ զոհի հոգեբանություն է ձևավորել: Մարդիկ իրենց անկարող են զգում: Այն նույն մարդը, որ բողոքում է, տեսնում, հասկանում, հաջորդ բանը, որ ասում է՝ բա ի՞նչ անենք, ես հիմա ի՞նչ անեմ: Եվ դա բնական հարց է: Ժողովրդական պոռթկումները, շարժումները բացառիկ դեպքերում են ինքնաբուխ լինում, միշտ պետք է աշխատանք տանել: Ինչպե՞ս ենք պատկերացնում, առավոտյան բոլորս արթնանում ենք, ու ամեն մեկս առանձին-առանձին որոշում, որ դուրս ենք գալիս հրապարակ պայքարելո՞ւ: Այդպես չի լինում: Հարկավոր է խելացի և նպատակաուղղված աշխատանք տանել: Այստեղ արդեն պատասխանատվություն ունեն քաղաքական միավորումները, անձինք: Ուզում եմ անձի վրա շեշտը դնել, թեև դեմ եմ այդ միստիկ, փրկչի կերպարին: Բայց պատմության մեջ խարիզմատիկ, հզոր անհատականությունները շատ մեծ դեր են կատարել: Հիմա անհատականությունների կարիք ունենք: Ընդդիմությունը, «Դիմադրություն» շարժումը և այլք շատ ջանքեր թափեցին, իրենց վտանգի ենթարկելով, ձերբակալվելով, ծեծվելով, բայց, իմ կարծիքով, իրենց մոտեցումները եղած իրավիճակին լ րիվ ադեկվատ չէին: Մեր դեմ աշխատում են հոգեբանական պատերազմի չերևացող զենքերով նաև: Իսկ «Դիմադրություն» շարժումը շատ բաց, ավանդական շարժում էր, այնինչ մենք հիբրիդային պատերազմի թիրախում ենք հիմա, դրա զոհն ենք: Ինչպես միշտ լինում է անհաջողություններից հետո, մարդիկ սկսում են պատասխանատվությունն իրար վրա գցել:

Այսօր ընդդիմության մեջ տեսնում եմ ամբիցիաների պայքար, ներքին խոհանոցին տեղյակ չեմ, բայց տեսանելի է այն, որ հենց հայտնվում է իմ նշած հատկություններն ունեցող, հույսեր ներշնչող անհատականություն, որը պայքարի դրոշ է վերցնում, տեսնում ես՝ ունի այդ կարողությունները և կարելի է իր շուրջ համախմբվել, մեկ էլ նա միանգամից թիրախավորվում է հենց նույն ընդդիմության տարբեր թևերի կողմից, էլ չենք ասում իշխանությունների մասին, որոնք իրենց կոորդինատորների հետ միասին ուշի ուշով հետևում են, թե ով է սկսում հեղինակություն վայելել պետականամետ ուժերի կողմից, միանգամից կենցաղային ամենացածր մակարդակով վարկաբեկումները սկսում են, և չի ստացվում այն, ինչը ուզում ենք, որ ստացվի: Նախանձը, ամբիցիաները, եսակենտրոնությունը մեզ այսօր դժբախտացրել են: Ժողովրդից սպասել, որ նա արթնանա, նույնիսկ ամենախելամիտ, իրականությունը ճիշտ հասկացող մարդկանցից, հնարավոր չէ: Պետք է աշխատել ժողովրդի հետ, դա տրիվիալ ճշմարտություն է»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասինՌիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդՔաղցկեղ, որը «սպասում է 40 տարի». մեզոթելիոմայի թաքնված համաճարակ ԱՄՆ-ում Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող Երգիչ Ջեյսոն Դերուլոյին համացանցում խստորեն քննադատել են՝ իր 1 միլիոն դոլար արժողությամբ շնաձկների ակվարիումի համարԻրանի մասնակցության բացակայության դեպքում Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգը դատապարտված է ձախողման. ԱրաղչիԿորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքումԵրկու տարում 117% աճ․ Իրանը մեծացնում է արդյունահանումը խոշորագույն գազային նախագծումԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել էՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան«Ռեալը» համաձայնության է հասել Մարկ Կուկուրելյայի հետ Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին. «Մենք գաղափարներ ունենք, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը»Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանՊարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են. Իրանի նախագահԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն ու «Volkwagen»-ըՊուտինը հեռախոսով շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում էԳիտնականները մշակել են գել դեղերն ուղիղ կերակրափող հասցնելու համար «Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանՕմանի ափերի մոտ խորտակվել է հնդկական Virat 1 նավըԻսպանիայում ընթացքի ժամանակ շրջվել է զբոսաշրջային ատրակցիոն-գնացքը․ 17 մարդ վնասվածքներ է ստացելԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովԾառուկյանը Ֆերգյուսոնին հաղթելուց հետո խոսել է առաջիկա մենամարտի մասին Այսօր առավոտյան Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար. Թրամփը՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակման մասինՀաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի Վերջին երեք տարում Արևմտյան ափում զոհվել է 1 244 պաղեստինցի, այդ թվում՝ 268 երեխա. OxfamԻսպանիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ կրակը ընդգրկել է շուրջ 330 հեկտար, բնակիչները տարհանվել ենՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա. Նեթանյահու