Ավստրիայի կանցլեր. Շենգենյան համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓախստականների հետ կապված իրավիճակի պատճառով Շենգենյան համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը:
Ըստ Оsterreich-ի, նա նշել է, որ այսուհետ միգրանտները սահմանին խստացված վերահսկողություն կանցնեն, նրանցից անձը հաստատող փաստաթուղթ կպահանջվի: Վերներ Ֆայմանի խոսքով, եթե ԵՄ-ն չկարողանա օգնել սահմանների վերահսկողության հարցում, ապա երկրները պետք է դա ինքնուրույն անեն:
Իզվեստիայի փոխանցմամբ, Ֆայմանն ընդգծել է, որ շատ միգրանտների կվերադարձնեն հայրենիք: «Հիմա մենք, Գերմանիայի նման, ավելի խիստ կհսկենք սահմանները եւ փախստականների վերադարձ կիրականացնենք»,- ասել է Ավստրիայի կանցլերը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համար
5
Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղել



