Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով զոհվել է 9 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի Ջելալաբադ քաղաքում մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, 12-ն ստացել են վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Պայթյունը տեղի է ունեցել Նանգարխար արվարձանի կառավարական վարչության անդամի տանը»,-հայտնել է «Պաժվակ» գործ ակալությունը` վկայակոչելով ոստիկանությանը:
Նախնական տվյալներով, պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Առայժմ հայտնի չէ, պաշտոնյան տուժել է, թե ոչ:
Ավելի վաղ` հունվարին, մահապարտ-ահաբեկիչը պայթյուն էր իրակայացրել Ջելալաբադում Պակիստանի հյուպատոսության շենքի մոտ: Տեղի ունեցածի պատասխանատվությունն ստանձնել էին ԻՊ-ի ահաբեկիչները:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համար
5
Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղել



