ԵՄ ներկայացուցիչները փետրվարի սկզբին կայցելեն Իրան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է .
Եվրամիության ներկայացուցիչները փետրվարի սկզբին կայցելեն Իրան՝ էներգետիկ փոխգործակցության շրջանակում «երկրի հզորությունների նախնական տեխնիկական դիտարկման» նպատակով: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է կլիմայի եւ էներգիայի հարցերով ԵՄ հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն:
Եվրահանձնաժողովի աղբյուրի փոխանցմամբ, 4-օրյա այցով կառույցի 15 ներկայացուցիչներ կժամանեն Իրան:
Ըստ Gazeta-ի, Թեհրանի կողմից միջուկային համաձայնագրի պայմանների կատարման առիթով Իրանի դեմ սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցների վերացման մասին Եվրամիության որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 16-ին: Փաստաթղթում նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի ամփոփիչ հայտարարությունում հաստատվում է Իրանի կողմից համաձայնագրի կատարումը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համար
5
Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղել



