Ազգային դաստիարակության լավագույն միջոցը հայրենիքի նկատմամբ սերը արթուն պահելն է (տեսանյութ)
ՎԻԴԵՈՄարտունու շրջանի Լիճք գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Հայոց բանակին նվիրված միջոցառում: Ազգային դաստիարակության լավագույն միջոցը ազգային մշակույթը ճանաչելն է, իսկ վաղ տարիքից սովորած դասերը երբեք չեն մոռացվում, դրանք դառնում են մտածողություն ու հավատամք, ազգային երգերն ու պարերը սովորեցնում են ճիշտ սիրել հող հայրենին, ճիշտ ճանաչել սեփական տեսակն ու դառնալ ազգի զինվոր՝ սահման պահող և մշակույթ պահպանող։
Կրթօջախը շարունակում է երեխաների մեջ արթուն պահել հայրենասիրական ոգին և նվիրվածությունը դեպի հայրենիքի պաշտպանությանը՝ բանակին:
Միջոցառան ընթացքում հայրենասիրական երգերով են հանդես եկել դպրոցի սաները: 10-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Արմենի Սերոբյանը կատարել է «Կռունկ, գնա մըր էրգիր» երգը և հուզել ներկաներին:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



