Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը փորձում էր դանակով մտնել Վատիկանի հրապարակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը Հռոմի Ֆրանցիսկոս պապի քարոզից առաջ փորձում էր դանակով մտնել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հռոմի ոստիկանության վարչության մամուլի ծառայությանը:
«Հրապարակ մուտք գործելիս հանդիսատեսի ստուգման ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել է խոհանոցային դանակ․ ձերբակալման ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ մեկ ոստիկան վնասվածք է ստացել։
Հռոմի պապը ավանդույթի համաձայն Առաքելական պալատի պատուհանից ելույթ է ունեցել հավատացյալների առաջ:
Ելույթին հրապարակում հետևել է մոտ 20 հազար մարդ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



