Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ երեք ամերիկացի զինվոր է զոհվել Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։
Նշվում է, որ ևս 25 մարդ վիրավորվել է։ Բազան գտնվում է Սիրիայի հետ սահմանի մոտ։
«Մահացածների ընտանիքների նկատմամբ հարգանքից ելնելով և Պենտագոնի քաղաքականության համաձայն՝ զոհված զինծառայողների ինքնությունը չի հրապարակվի 24 ժամ, քանի դեռ նրանց ընտանիքները չեն տեղեկացվել»,-ասել է Կենտրոնական հրամանատարությունը:
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



