Ճապոնիան կաշխատի Թայվանի հետ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ. ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է .
Ճապոնիան կաշխատի Թայվանի հետ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ։ Այս մասին ասված է Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդայի հայտարարությունում՝ նվիրված Թայվանի նախագահի ընտրությունների արդյունքներին, որտեղ հաղթել է ընդդիմադիր Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության առաջնորդ Ցայ Ինվենը։
Ճապոնիայի ԱԳ նախարարի խոսքով, Թայվանը Ճապոնիայի համար կարեւոր գործընկեր է եւ լավ ընկեր։ «Մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ եւ սերտ տնտեսական հարաբերություններ ունենք։ Ճապոնիայի կառավարությունը կաշխատի Ճապոնիայի եւ Թայվանի համագործակցության հետագա խորացման ուղղությամբ»,-նշված է ուղերձում, որը տեղադրված է Ճապոնիայի ԱԳՆ կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համար
5
Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղել



