Նիկոլը կհեռանա այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը վերագտնի իր արժանապատվությունը․ Արմեն Աշոտյան
ԲԼՈԳԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլը կհեռանա այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը վերագտնի իր արժանապատվությունը և բարոյականությունը։ Փաշինյանի նման վարչապետին հանդուրժելը վիրավորանք է եւ խարան հայերի համար։ Երբ հանգուցալուծվի մեր ազգային բարոյականության ճգնաժամը, Փաշինյանին հեռացնելը մի քանի շաբաթվա հարց կլինի։ Իհարկե, Նիկոլին կարող են փոխել նաև դրսից, բերելով հերթական կամակատարին։
Բայց արդյոք դա պե՞տք է հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը ինքը պիտի լինի իր Հայրենիքի տերը։ Իսկ թե ինչերի են ընդունակ նրա վզին դրսից փաթաթված դրածոները, վկայում են Եռաբլուրը եւ հայաթափված Արցախը, Շուռնուխը եւ Տավուշի սահմանամերձ գյուղերը, իշխանավորների դղյակները և պարալիզացված բանակը:
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
4
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



