Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանական «փուչիկները» հերթով պայթում են․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ամենատարբեր թեմաների, այդ թվում՝ ներդրումների ու նոր նախագծերի հետ կապված ճոխ խոստումների պակաս չենք ունեցել։ Անգամ ունեցանք մի իրավիճակ, երբ Փաշինյանն ուղղակի հայտարարում էր, թե ներդրողները Հայաստանում ներդրում կատարելու համար... հերթ են կանգնել։ Իրականում իշխանափոխությունից հետո սկզբնական շրջանում Հայաստանում ինչ ներդրում էլ կատարվում էր, անցյալի իներցիայի հետևանք էր։ Այս ֆոնին իշխանությունները փորձեցին իրենց կողմից ևս «նախաձեռնողականություն» ցուցաբերել՝ ցույց տալու համար, թե իրենց նկատմամբ այնքան մեծ վստահություն կա, որ ընդունակ են խոշոր ներդրումներ ներգրավել։ Բայց եթե հանում ենք այդ նախաձեռնությունների քարոզչական ու փիառ նշանակությունը, ապա դրանց հիմքում ոչինչ չի մնում։

Օրինակ՝ 2021 թվականի դեկտեմբերին մեծ շուքով գրանցում ստացավ «Fly Arna» ավիաընկերությունը։ Նախատեսվում էր, որ նորաստեղծ ընկերությունն աշխատելու է «Air Arabia»-ի բյուջետային բիզնես մոդելով, այսինքն՝ լինելու է հայկական լոուքոսթեր ավիափոխադրող։ ՀՀ կառավարությունն էլ մինչ այդ՝ 2021 թվականի հոկտեմբերին կայացված որոշմամբ պետական բյուջեից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին հատկացրեց 4 միլիարդ 733 միլիոն յոթ հարյուր քսան հազար ՀՀ դրամ (շուրջ 12 միլիոն դոլար)՝ «Ֆլայ Արնա» նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։ Այդպիսով հարկատուներիս կողմից պետբյուջե վճարված միջոցների հաշվին ավիաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատեր դարձավ պետությունը՝ հանձին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի։ Սակայն ավիաընկերությունն այդպես էլ թռիչքներ չիրականացրեց, իսկ արդեն 2023 թվականին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե «Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի։ Ստացվում է, որ պետբյուջեի հսկայական միջոցները վատնվեցին ներդրումների անվան տակ։

Նույնպիսի իրավիճակ ունենք նաև Հայաստանում ավտոմեքենաների արտադրության թեմայի շուրջ։ Երբ Վահան Քերոբյանը տեսանյութ էր տարածել, թե Հայաստանում «Սեպուհ-1» ընկերությունը ավտոմեքենաներ է արտադրում, տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանը կարող է մեքենաների արտադրության կենտրոն դառնալ։ Բայց պարզվում է, որ ավտոարտադրության գործարանի մասին խոսք լինել չի կարող, Հայաստանում ընդամենը 8 մեքենա է հավաքվել, ինչը չի խանգարում, որ Քերոբյանը հիմա էլ խոսի հոսքագծային արտադրության անցնելու և էլեկտրամոբիլների արտադրության մասին։ 2022 թվականին էլ նույն Քերոբյանը նույն համոզվածությամբ նշում էր Փոթի-Կովկաս լաստանավային երթուղու գործարկման մասին, որն իբր պետք է այլընտրանք լիներ Լարսի ճանապարհին։ Նույնիսկ ակնկալվում էր, որ լաստանավային հաղորդակցության գործարկումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերություններին «Վերին Լարսի» անանցանելիության պարագայում սեզոնային բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն ավելի հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, արագացնել բեռների փոխադրումը։ Իսկ արդեն անցյալ տարի կառավարությունը որոշում ընդունեց Հայաստան ՌԴ-ից բեռնափոխադրումների միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային՝ լաստանավով և/կամ նավով տեղափոխման ծախսերի փոխհատուցման վերաբերյալ։ Եվ, չնայած պետական միջոցների ծախսմանը, լաստանավային փոխադրումներն այդպես էլ այլընտրանք չդարձան Լարսի երթուղուն։

Ավելին, այս տարվա սկզբին պարզվեց, որ Հայաստանը դադարեցրել է Փոթիով դեպի Կովկաս նավահանգիստ լաստանավային փոխադրումները՝ «այս երթուղու ոչ շահութաբեր լինելու պատճառով»: Ո՞վ է մեղավոր, ըստ Քերոբյանի, ճիշտ է՝ գործարարները: «Լաստանավը աշխատել է մի քանի ամիս, մեր գնահատմամբ, ինքը չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների ու ներմուծողների մոտ, ընկերությունները չեն օգտագործել այդ լաստանավն այնպես, որ մենք շարունակեինք շահագործել այդ ուղղությունը»,-ասել է նախարարը: Դե, հասկանալի է, այս ամենը պարզապես ձեռագիր է, փաշինյանական «փուչիկներ», որոնք պայթում են անընդհատ: Ինքը՝ Փաշինյանը, Հայաստանի ներդրումային գրավչությունն ընդգծելու համար 2018 թվականից սկսած տարբեր գործարաններ է «բացում», նաև այնպիսի հաստատություններ, որոնք արդեն իսկ մեկ անգամ բացվել էին։ Ավելին, այն գործարաններն ու արտադրամասերը, որոնց «բացմանը» գնում էր Փաշինյանը կամ մեծ փիառով հայտարարում դրանց մասին, կարճ ժամանակ հետո կա՛մ փակվում էին, կա՛մ ուղղակի պարզվում էր, որ դրանք ուղղակի ֆեյք էին։

Օրինակ՝ 2018 թվականին նա Վանաձորում մասնակցել էր կոմպոզիտային գազաբալոնների գործարանի բացմանը, իսկ հետո պարզվեց, որ գործարանն այդպես էլ արտադրանք չի թողարկել։ Փաշինյանը Վանաձորում մասնակցել էր նաև հայ-իրանական ավտոմեքենաների արտադրության գործարանների բացմանը, սակայն հետագայում ԱԺ-ում դրա վերաբերյալ իրեն ուղղված հարցից զարմանում էր, թե ինքը մասնակցե՞լ է նման գործարանի բացմանը։ Փաշինյանի պատասխանում հետաքրքիր էր այն շեշտադրումը, որ երբ ինքը գնում է ինչ-որ գործարանի բացման, դա չի նշանակում, որ գործարանի գործունեության պատասխանատվությունն ստանձնում է։ Ի սկզբանե մի շարք ներդրումային «նախագծերի» մասին լրատվամիջոցները և փորձագետները նշում էին, թե դրանք վստահություն չեն ներշնչում, փուչիկի պես պայթելու են և այլն։ Այդպես էլ տեղի է ունենում։ Արդյունքում, այս իշխանությունները չեն կարող նշել ներդրումային մի խոշոր նախագիծ, որն արդյունքներ է արձանագրել։ Թեպետ, 2018 թվականից սկսած նրանց չի հաջողվել անգամ եղած ենթակառուցվածքային նախագծերն իրենց ավարտին հասցնել, ուր մնաց թե կարողանան նոր նախաձեռնությունները կյանքի կոչեն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին Լույս չի լինելու ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր