Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2023թ.-ին մուծված հարկերի ծավալն աճել է 14.8%-ով, առաջատարը ԶՊՄԿ-ն է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին  տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 70.88 մլրդ դրամ՝ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 50.75%-ով կամ 73.05 մլրդ դրամով։ 2022թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունն առաջինն էր։

Երկրորդ տեղում է Գրանդ Տոբակոն՝ 55.29 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +10.25 մլրդ կամ 22.76%։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը երրորդն էր։

Երրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 48.56 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ -3.72 մլրդ կամ -7.11%։ 2022թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը երկրորդն էր։

Մոբայլ Սենթր Արթ չորրորդ տեղում է՝ 46.11 մլրդ դրամ՝ +28.54 մլրդ դրամ կամ +162.45%։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը ցուցակի 7-րդ հորիզոնականում էր։

Հինգերորդ տեղում է Փրիթի Ուեյ ընկերությունը (Վեստա), որը պետբյուջե է վճարել 33.29 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 24.77 մլրդ դրամով կամ 290.72%-ով։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը 22-րդն էր։

Վեցերորդ տեղում է Վայլբերրիզը, որը պետբյուջե է վճարել 26.49 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 25.73 մլրդ դրամով կամ 3,378.23%-ով։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը 346-րդն էր։

Յոթերորդ տեղում է Ամերիաբանկը, որը պետբյուջե է վճարել 25.72 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 17.54 մլրդ դրամով կամ 214.32%-ով։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը 24-րդն էր։

Ութերորդ տեղում է Արդշինբանկը, որը պետբյուջե է վճարել 24.87 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 17.54 մլրդ դրամով կամ 239.53%-ով։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը 29-րդն էր։

Սի-Փի-Էս Էներջի Գրուպն 9-րդն է՝ 23.7 մլրդ դրամ՝ +6.72 մլրդ դրամ կամ +39.55%։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը ցուցակի 9-րդ հորիզոնականում էր։

Ջեյ Թի Այ Արմենիան եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 22.7 մլրդ դրամ հարկ, 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.7 մլրդ դրամով կամ 33.56%-ով։ 2022թ.-ին հունվար-դեկտեմբերին ընկերությունը 8-րդն էր։

Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն հանքարդյունաբերության և առցանց առևտրի ոլորտներից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են էլեկտրոնիկայի վաճառքի, էներգակիրների, ծխախոտի արտադրության և բանկային ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 377.6 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 3.7 մլրդ դրամով կամ 0.99%-ով:

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 975.88 մլրդ դրամ է, ինչը 133.38 մլրդ դրամով կամ 15.83%-ով ավել է 2022թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1.711 տրլն դրամ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 220.46 մլրդ դրամով կամ 14.80%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 22.07%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 57.05%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 25/01/24 դրությամբ՝ 404.21 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 934.18 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 2.41 մլրդ դոլար և 1,000-ի կողմից՝ 4.23 մլրդ դոլար։

Հետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով Թուրքիան ու Իրանը քննարկել են սահմանային անվտանգության հարցեր ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմքԱդրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին հաջորդ տարի պատրաստ կլինի. Ալիև Լիբանանում համաներման օրենք է ընդունվել՝ առաջինը 1991-ից ի վեր Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջԱզատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Մեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան Կրшկпց՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել Բուժքույրը հոգնածության պատճառով հիվանդներին մահացու դեղաչափեր է տվել«ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանիՏոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա ԿոստանյանԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Հայտնի են «Արարատ-Արմենիա»-ի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն ԳրիգորյանՀարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՀույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ