Ադրբեջանական թիմի ֆուտբոլիստներն աշխատավարձ չստանալու պատճառով գործադուլ են հայտարարել
ՍՊՈՐՏԱդրբեջանի «Խազար-Լենքորան» ֆոտբոլային ակումբի ֆոտբոլիստները հրաժարվել են մարզումներից, քանի որ արդեն երեք ամիս է, ինչ նրանք աշխատավարձ չեն ստանում: Այս մասին հաղորդում է qafqazinfo.az-ը:
Ֆուտբոլիստներն ասել են, որ չեն մարզվելու և չեն մասնակցելու առաջնությանը, քանի դեռ իրենց չեն վճարել աշխատավարձի պարտքերը:
«Խազար-Լենքորանի» գլխավոր մարզիչը՝ Յունիս Հուսեյնովը, երկու օր առաջ հրաժարական է տվել:
Ակումբի սեփականատեր և պատվավոր նախագահ Մուբարիզ Մանսիմովը հրաժարվել է ֆինանսական ներարկումներից և ակումբի նախագահ իր եղբորը՝ Մայիս Մանսիմովին խորհուրդ է տվել վաճառել Մասալլը քաղաքում գտնվող Անատոլի Բանիշևսկու անվան' պարապուրդի մատնված մարզադաշտը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



